Ձերբակալության դեպքում նա պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ գույքի բռնագրավմամբ։ Նա նաև երեք տարի ժամկետով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը չի հանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում, սակայն շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ և չի բացառում Մոսկվա մեկնելը։
Իրանը եւ ԱՄՆ-ը շաբաթ սկսում են բանակցություններ նոր միջուկային համաձայնագի կնքման բարձր դրույքաչափով, որոնց նախորդել է նախագահ Թրամփի սպառնալիքը՝ ռազմական հարված հասցնել համաձայնագրի ձախողման դեպքում, ինչպես նաեւ Թեհրանի նախազգուշացումն այն մասին, որ ցանկացած հարձակում իր վրա ԱՄՆ-ին կներքաշի ավելի լայն մերձավորարեւելյան հակամարտության մեջ։
Հիշեցնենք, որ նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում։
Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանը խստորեն դատապարտել է Վատիկանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» միջոցառումը և այն որակել որպես կեղծ պատմագրության ակտ։
Մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը: Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ամերիկյան երեսունվեց կոնգրեսականներ՝ Դինա Տայթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, ապրիլի 11-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։
Կիևը էներգետիկայի օբյեկտներին հարվածելու 30-օրյա մորատորիումի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո այն խախտել է ավելի քան 60 անգամ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Ռուսական ՀՕՊ միջոցները Կուրսկի, Ռոստովի, Օրյոլի, Բելգորոդի մարզերի և Կրասնոդարի երկրամասի օդային տարածքներում գիշերվա ընթացքում ոչնչացրել են 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Երեկոյի ընթացքում դաշնակահարուհի Թերեզա Մարկոսյանը ներկայացրել է Կլոդ Դեբյուսի դաշնամուրային ստեղծագործություններն ու Կոմիտասի յոթ դաշնամուրային պարերից երեքը։ «Երևանի ձայներ» իգական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հասմիկ Վարդանյան) կատարել է Ֆրանսիս Պուլենկի խմբերգային ստեղծագործությունները։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում անելով Դուշանբեում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն էլ ընդգծել է, որ հայերն, ապաստան գտնելով աշխարհի բոլոր ծայրերում, կարծես «զգում են» իրար և հաճախ միայն հայացքը բավական է հասկանալու, որ դիմացինը հայ է։
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է «Այլընտրանքային նախագծեր խմբի» հիմնադիր, հանրային գործիչ Վահե Հովհաննիսյանը։
Մինչ այդ ԵՄ տնտեսության վրա արդեն իսկ բացասական ազդեցություն են թողեր 2020թ․ համաճարակը, «կանաչ տնտեսություն» ստեղծելու նպատակով եվրոպական արդյունաբերության և գյուղատնտեսության վրա դրված սահմանափակումները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ու էներգետիկ ռեսուրսներից «հրաժարումը»։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Եվրոպայի ռազմական ենթակառուցվածքներին՝ շեշտելով դրանց արդիականացման անհրաժեշտությունը:
ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը ֆինանսավորման խնդրի պատճառով կկրճատի իր անձնակազմի մոտ 20 տոկոսը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին պատրաստվում է այցելել Մերձավոր Արևելքի երկրներ մասնավորապես՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շինծու դատավարությանը, Ադրբեջանի բանակի կողմից ՀՀ սահմանագծի հանդեպ պարբերաբար կատարվող ոտնձգություններին, այս վարչախմբի պարագլխի հրահանգին՝ որևէ կերպ չարձագանքելու դրանց, նաև՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի բռնկման հնարավորությանը։
Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլել է 3689 մարդու կյանք: Այս մասին հայտնում է China Daily–ն:
«Այս իշխանությունները գնում է Թուրքիայի հետ ինտեգրացիայի՝ ալյանսի։ Թուրքիայի համար կամուրջ են ուզում դառնալ՝ պանթուրանական միջանցքն իրականություն դարձնելու համար։ Այդ նպատակով է, որ ռուսական ալյանսները մշտապես քննադատվում են այս իշխանության կողմից»։
Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան ներկայում չի կարող Ուկրաինային Patriot զենիթահրթիռային նոր համալիրներ տրամադրել, քանի որ ինքն էլ մատակարարումների է սպասում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հայտնել է Բրյուսելում՝ Ուկրաինային զենքի մատակարարման հարցով կոնտակտային խմբի նիստից հետո, որն առաջին անգամ էր անցկացվում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:
Զբոսաշրջային ուղղաթիռն ընկել է Նյու Յորքի Հուզդոն գետը, զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր վեց ուղևորները:
Ու երեկվանից այս միտքը ինձ հանգիստ չի տալիս, որ գերիների հարցում աննահանջ մեկ միասնական օրակարգ թելադրելու փոխարեն, քննարկում ենք, թե միջպետական գանգատներից հրաժարվելուց հետո ի՞նչ գործիքակազմ կարելի է կիրառել՝ ռազմագերիներին հետ պահանջելու օրինական հիմք ունենալու համար:
«Արցախցիների նկատմամբ ատելության քարոզ են անում Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, կարող եմ շատ երկար թվարկել շարքը: Այս դրսևորումների արտահայտումն իրական կյանքում շատ մեծ է, շատ մեծ է ազդեցությունն արցախցիների սոցիալ-հոգեբանական վիճակի վրա»,- նշեց նա:
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին (Hugh Hewitt) և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել էր, որ Օմանում սպասվող շփումները սոսկ հանդիպում են, ոչ թե լիարժեք բանակցություններ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի առաջիկա հանդիպման ֆոնին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար «Ռուսաստանը պետք է գործի»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։