Համապատասխան փաստաթղթերը պետք է ստորագրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Անթալիայում հանդիպումները պայմանավորվածությունների չեն հանգեցրել, բայց մշտական շփումները կարևոր են
Իսրայելի կողմից մարդասիրական օգնության անցակետերը փակելու պատճառով Գազայի ժողովուրդը հայտնվել է սովամահ լինելու վտանգի առջև։
«Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը։
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց, որ իր երկիրն աջակցել է Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում ՀՀ-ին գումար հատկացնելու վերջնառաջարկին։
«Ուրախ եմ, որ այսօր այս տարածաշրջանում Հայաստանը և Ադրբեջանն այսպիսի իրավիճակում են, կարևոր քայլ են կատարել երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար»,- այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոն:
«Մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը»,-այս մասին այսօր Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ տնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում, կարծես, մեղմացրել Է Կիևին ուղղված պահանջները՝ վճարելու պատերազմի ժամանակ ստացած օգնությունը. այս մասին հայտնել Է Bloomberg News-ը՝ վկայակոչելով այդ հարցին ծանոթ աղբյուրներին:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը շաբաթվա վերջին կայցելի Մոսկվա՝ քննարկելու Օմանում ԱՄՆ-ի հետ ոչ ուղիղ բանակցությունների արդյունքները:
Եվրոպական ութ երկիր միացել է Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցներին. խոսքը ԵՄ խորհրդի 2025 թ. մարտի 27-ի որոշմամբ մտցված սահմանափակող միջոցների մասին է։ Այս մասին հաղորդել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Միացյալ Նահանգները չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որ ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, հայտարարել է, որ չեղարկվում են ընդհանուր առմամբ 215 միլիոն դոլար արժողությամբ 139 դրամաշնորհներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ նախագահի հրամանով 12 ալժիրցի պաշտոնյաներ վտարվել են երկրից՝ ի պատասխան Ալժիրի կողմից Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության 12 պաշտոնյաների արտաքսման: Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։
#ՀԻՄԱ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՈՒ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՏԱՆՅԱ ՖԱՅՈՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Ոսկու գինը հասել է նոր պատմական ռեկորդի՝ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 3300 դոլար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն ապրիլի 15-ին առաջին մեծ ելույթն է ունեցել հունվարին Սպիտակ տնից հեռանալուց հետո։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Մակրոնն առաջնորդում է Եվրոպայի ջանքերը Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, որը կարող է ներառել նաև այնտեղ հակամարտության ավարտից հետո խաղաղապահ ուժերի տեղակայումը։
Բելգիայում տեղի ունեցավ մի միջոցառում, որն անթաքույց հույզեր փոխանցեց դրան ներկա գտնվող յուրաքանչյուր անձի սրտին։ «Վեստրադ» մշակութային կենտրոնում Տիգրան Խանջարյանի և Մարսելից հատուկ ժամանած նվագախմբի մենահամերգը՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր և հումանիստ Շառլ Ազնավուրի 100-ամյակին, վերածվեց ոչ միայն երաժշտական, այլև հիշողության և երախտագիտության տոնի։ Երեկոն մեկնարկեց դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի դուդուկի մեղեդիներով, որը համերգին հաղորդեց խորությամբ թաթախված ազգային երանգ։
Առաջին տասնյակը եզրափակում են համապատասխանաբար Իրաքը, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան և Ինդոնեզիան։
Շվեյցարիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը աջակցել է Բեռնի մասնակցությանը Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները որպես փոխհատուցում տրամադրելու միջազգային մեխանիզմին։ Այդ մասին ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Blue Origin-ը չի հայտնում, թե որքան է New Shepard տիեզերանավով թռիչքի մեկ տեղի արժեքը
Պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը, որը կազմում է 215 միլիոն դոլար։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) X սոցիալական ցանցում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում տարածաշրջանային զարգացումներից բացի քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
«Այսօրվա իշխանությունների որևէ գործողության մեջ հայանպաստ ինչ-որ մի բան կարո՞ղ եք ասել: Այդ պատճառով էլ Միրզոյանի Թուրքիա կատարած այցից և հանդիպումներից վատ բաներ էի գուշակում, որովհետև ամեն անգամ, երբ մեր իշխանություններից ինչ-որ մեկը գնում է թուրքերի հետ բանակցությունների, մի վատ կանխագուշակություն եմ ունենում, և դա արդարանում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
Գաուդիի երանացման կարգը մեկնարկել է 1998 թվականին Բարսելոնայի արքեպիսկոպոս կարդինալ Ռիկարդո Մարիա Կառլես Գորդոյի կողմից։ 2003 թվականին գործը փոխանցվել է Վատիկանին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում մերժել է պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ այն անվանելով ապագա իրանական ահաբեկչության հարթակ։
«Բանակին վերաբերյալ առաջնահերթությունն այն մասին է, որ գալու է Հայաստան, որը նորից հպարտանալու է իր զինծառայողով, այն մասին, որ սեփական հանրությունը հասկանալու է հայ զինվորի արժեքը»։
Լիբանանի «Հեզբոլլահ» միավորման մարտիկները կարող են ինտեգրվել լիբանանյան զինված ուժերին, բայց ոչ որպես առանձին միավոր։ Այս մասին ասել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։