Բաժիններ՝

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Ֆրանսիական ռևերի» համերգ-բանախոսություն

«Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Ֆրանսիական ռևերի» համերգ-բանախոսությունը։ Ինչպես տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, բանախոս Անի Մուշեղյանը (երաժշտագետ, Կոմիտասի թանգարան–ինստիտուտ) ներկայացրել է ֆրանսիացի կոմպոզիտորների՝ Կլոդ Դեբյուսիի և Ֆրանսիս Պուլենկի երաժշտական խճանկարում Կոմիտասի դերն ու նշանակությունը։

Երեկոյի ընթացքում դաշնակահարուհի Թերեզա Մարկոսյանը ներկայացրել է  Կլոդ Դեբյուսի դաշնամուրային ստեղծագործություններն ու Կոմիտասի յոթ դաշնամուրային պարերից երեքը։

«Երևանի ձայներ» իգական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հասմիկ Վարդանյան) կատարել է Ֆրանսիս Պուլենկի խմբերգային ստեղծագործությունները։

«Ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում անցկացվող համերգ–բանախոսությունների, ցուցադրությունների նպատակն է ոչ միայն Կոմիտաս վարդապետի, կոմպոզիտորի, բանահավաքի, ազգագրագետի, ազգային կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցչի գործունեության լայն շերտերը հանրությանը ճանաչելի դարձնելը, այլ նաև ֆրանսիական և հայկական մշակութային փոխառնչությունները հայ մշակութասերներին ներկայացնելը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս