Բաժիններ՝

Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան չի կարող Ուկրաինային նոր Patriot համակարգեր տալ

Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան ներկայում չի կարող Ուկրաինային Patriot զենիթահրթիռային նոր համալիրներ տրամադրել, քանի որ ինքն էլ մատակարարումների է սպասում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հայտնել է Բրյուսելում՝ Ուկրաինային զենքի մատակարարման հարցով կոնտակտային խմբի նիստից հետո, որն առաջին անգամ էր անցկացվում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:

«Ինչպես գիտեք, Գերմանիան արդեն չորս ամբողջական Patriot համակարգ է տրամադրել։ Այս պահին մենք չենք կարող ավելին տրամադրել, քանի որ Raytheon-ից առաքումների ենք սպասում առաջիկա տարիներին, իսկ դրանք կսկսվեն միայն 2027 թվականին, եթե ճիշտ եմ հիշում»,-ասել է Պիստորիուսը։

Գերմանիան Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինությունների երկրորդ մատակարարն է ԱՄՆ-ից հետո։ Բեռլինն Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Կիևին տարբեր տեսակի օգնություն է տրամադրել՝ մոտ 44 մլրդ եվրոյի չափով։

Ռուսական կողմը բազմիցս նշել է, որ Կիևի ռեժիմի կողմից զենքի գործադրումը միայն հակամարտության ձգձգման է հանգեցնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930