
Ֆիդանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, քննարկել քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտի, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը:
Ջեյհուն Բայրամովը և Հաքան ֆիդանը, ի թիվս այլնի, շեշտել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում գործակցության ամրապնդման կարևորությունը։
Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հանդիպել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Զաքիր Հասանովը: