
#ՀԻՄԱ. ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԲԱՅՐԱՄՈՎԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՄԱՍՆԱԿՑՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը: Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։