
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը չի հանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում, սակայն շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ և չի բացառում Մոսկվա մեկնելը։
«Իհարկե ես շարունակում եմ աշխատել Ռուսաստանի հետ, բայց Սերգեյ Լավրովի հետ այս ֆորումի շրջանակում չեմ հանդիպի, ես անմիջապես մեկնում եմ օդանավակայան»,-դիվանագետի խոսքերն է փոխանցում «Ռիա նովոստի» գործակալությունը:
Հարցին, թե նախատեսում է Մոսկվա այցելություն, Պեդերսենը պատասխանել է՝ չի բացառվում: