«Թուրքիան օրական հազարավոր դրոններ է կարողանում արտադրել». Հունաստանի ՊՆ ղեկավար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Եվրոպայի ռազմական ենթակառուցվածքներին՝ շեշտելով դրանց արդիականացման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դենդիասը նման անհրաժեշտության մասին խոսել է Բելգիայի Բրյուգգե քաղաքում «Եվրամիության հարավարևելյան սահմաններում Հունաստանի դերի և Եվրոպայի ռազմական թևի ամրապնդման խթանումը» թեմայով զեկույցի շրջանակներում:

Բացի այդ թուրքական մամուլում շրջանառվող որակումների համաձայն՝ նա ռազմարդյունաբերության զարգացվածության առումով մրցակցային համեմատություն է անցկացրել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև՝ ընդգծելով, որ նրանք ամեն օր հազարավոր դրոններ են կարողանում արտադրել:

«Եվրոպան գիտություն ունի, սակայն կարողունակ չէ»,-հավելել է Դենդիասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930