ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել են այսօր Ուկրաինայի Սումի քաղաքի վրա Ռուսաստանի կողմից հարձակմանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։
«Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2024 թ. Հայաստանի իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը նվազել է և դարձել բացասական՝ կազմելով -285.6 մլն ԱՄՆ դոլար (113.3 մլրդ դրամ)՝ համեմատած 2023 թ. դրական 479.3 մլն ԱՄՆ դոլարի (194.3 մլրդ դրամ) հետ։ Տարեկան կտրվածքով սա ավելի քան 2.6 անգամի նվազում է։ Դա վկայում է Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության պակասի մասին։
Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խոտամշո Լատիֆզոդան։ Տեղում աշխատում է արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հանձնաժողով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Սիրիա և դա կանի հարմար պայմաններում։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Երկրները կբանակցեն Սև ծովում նավագնացության անվտանգության շուրջ։
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կարող է Օմանում չանցկացվել, սակայն Մասկատը կշարունակի խաղալ միջնորդի դերը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.
«Սրանք խոչընդոտներ են ստեղծում չինացիների կողմից առաջարկվող բոլոր նախագծերի համար: Արդյունքում՝ մենք զրկվում ենք ճանապարհից, իսկ Իրանի հետ մենք նորմալ ճանապարհ չունենք»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը:
ՌԴ զինված ուժերի՝ ուկրաինական Սումի քաղաքին հասցված հրթիռային հարվածն ավելի քան 20 մարդու կյանք է խլել. տեղական իշխանությունների նախնական տվյալներով, զոհվել է 21 մարդ, առնվազն 20-ը վիրավորվել են, հայտնում է Bild-ը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, սակայն համապատասխան պահին, և դրան անհրաժեշտ է ն նախապատրաստվել, ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Քաղաքապետի պաշտոնակատար Արտեմ Կոբզարը նշել է, որ զոհերը բազմաթիվ են։
YouTube տեսահոսթինգը մշակում է նոր գործառույթ, որը թույլ կտա սահմանափակել Shorts տեսանյութերի դիտման ժամանակը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը։ Օգտատերերը կկարողանան օրական ժամանակաչափ սահմանել՝ վերահսկելու Shorts դիտելու համար ծախսած ժամանակը:
Անթալիայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այս մասին նախարարը հայտնել է X-ի իր էջում:
Մյանմարում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ միջուկային խնդրի շուրջ ամերիկյան և իրանական կողմերի բանակցություններն անցել են կառուցողական, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։
Եվրահանձնաժողովը ծրագրում է հաջորդ շաբաթ արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու թռչնի գրիպի տարածումը Լեհաստանի երկու շրջաններում:
Եթե նրանց հայրը մեղավոր ճանաչվի, ապա դա ապացույց կլինի, որ քույրերը եղել են ինքնապաշտպանության վիճակում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 գործարարներ Հայաստանից և Ռուսաստանից։ Ֆորումի բացման խոսքով հանդես եկավ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԳԱ նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա ընդգծեց, որ հայ գործարարների համախմբվածությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի տնտեսական բարգավաճման հենասյունը։
«Զանգերի բովանդակությունը նույնն է, ճանաչում են անձանց, որոնց զանգել են, անուններով են նրանց դիմում: Այսինքն՝ թիրախավորում են կոնկրետ անձանց, բայց թե ոնց են նրանց հեռախոսահամարը գտնում, մեզ համար այդքան էլ հասկանալի չէ, փորձում ենք մեթոդաբանությունը ներկա դրությամբ հասկանալ: Ֆրանսիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի մեր գործընկերների հետ կապ ենք հաստատել, փորձել ենք հասկանալ՝ արդյոք նման տեսակի հեռախոսազանգեր կամ նման արշավներ իրենց մոտ արձանագրվե՞լ է, թե՞ ոչ, և ներկա դրությամբ մեզ հասանելի տեղեկատվությամբ՝ միայն Գերմանիայում է այս ամենը տեղի ունենում: Բայց պարզ չէ, թե ինչու է հենց Գերմանիայում այս ամենը տեղի ունենում»:
Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում՝ նույն դիվանագիտական մակարդակով։
Ալիևը նորից հիշել է, որ ինքը կարող է Իրանով միջանցք բացել։ Սա արդեն կապիկության է նմանվում, որովհետև մի քանի անգամ դա ասել է, հիմա ինչո՞ւ է ասում։ Իրանը քեզ միջա՞նցք է թույլ տալու բացել, Ալի՛և, դու Իրանում ճանապարհ ունես, նույնը կարող ես Հայաստանում ունենալ, եթե քո ճանապարհներն էլ բացես։ Իսկապես, խաղաղության պայմանագիր կնքել միջազգայնորեն բռնապետ ճանաչված մարդու հետ՝ անշնորհակալ և վտանգավոր գործ է։
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը
Այսօր Անթալիայում շարունակվող դիվանագիտական 4-րդ ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ոչ միայն քննարկում ունեցավ իր Ադրբեջանի ու վրացի գործընկերների հետ, այլև փակ հանդիպում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Դավաճանություն, հայրենիքի կորուստ և, այսպես կոչված, «հեղափոխության» բրենդը շահարկելու հիման վրա ստեղծված անդադար խաբեություն՝ այնքան հաճախակի և անհեթեթ, որ իրականությունն ինքնին կարծես քանդվում է մեր աչքի առաջ։
Մասկատում՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ բանակցությունների մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Անդրկովկասյան բոլոր երկրների մոտ նկատվում է համագործակցելու քաղաքական կամքը
Բողոք-նամակում հիմնադրամը խստորեն արտահայտել է իր մտահոգությունն ու անհանգստությունը՝ գիտության անվան տակ պատմության կեղծման և քաղաքական շահարկման փորձերի վերաբերյալ։ Հատուկ ընդգծվել է, որ գիտաժողովի խորագիրը մանիպուլատիվ է և աղավաղում է քրիստոնեության և հայկական մշակութային ժառանգությանպատմական պատկերը։
Զանգեզուրի միջանցքը, իր զուտ առևտրային նշանակությունից դուրս, կարծում եմ, կարող է նաև դիտվել որպես տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց, քանի որ այն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է