Սուդանում գրեթե 20 միլիոն մարդ սովի խնդրի առջև է կանգնած
ՄԱԿ-ի կողմից աջակցվող Սննդի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգման նոր զեկույցի համաձայն՝ մոտ 19.5 միլիոն սուդանցիներ կամ Սուդանի բնակչության ավելի քան 40%-ը բախվում են սուր սովի խնդրի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սովը և սննդի ծայրահեղ պակասը Սուդանում երեք տարի շարունակվող պատերազմի հետևանքն է։ Այդ պատերազմի հետևանքով զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ, ավերել է տնտեսությունն ու գյուղատնտեսությունը, 14 միլիոն մարդ տեղահանվել է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի Հյուսիսային Դարֆուր, Հարավային Դարֆուր և Հարավային Կորդոֆան նահանգների մոտ 14 շրջանների 135000 մարդ բախվում է «աղետալի» մակարդակի սովի։
Կորդոֆանի շրջանում, ինչպես նաև Կապույտ Նեղոս նահանգում շարունակվում են մարտական գործողությունները, որոնց ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի տվյալներով՝ հունվարից ի վեր անօդաչու թռչող սարքերը սպանել են առնվազն 880 քաղաքացիական անձի:
Իրանի շուրջ ճգնաժամը նույնպես սպառնում է վատթարացնել իրավիճակը Սուդանում՝ բարձրացնելով սննդի, վառելիքի և պարարտանյութերի գները և նվազեցնելով այս տարվա վերջին հաջող բերքահավաքի հավանականությունը։



