
ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը կկրճատի անձնակազմի թիվը

ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը ֆինանսավորման խնդրի պատճառով կկրճատի իր անձնակազմի մոտ 20 տոկոսը:
Ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը:
Ֆլետչերն այս մասին աշխատակիցներին ասել է ամենամեծ դոնորի՝ ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորման կրճատումից հետո:
ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակն այժմ ունի մոտ 2600 աշխատակից ավելի քան 60 երկրում: Ֆինանսավորման կրճատման պատճառով նախատեսում են անձնակազմի թիվը հասցնել 2100–ի:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1216953