Բաժիններ՝

Ուղղաթիռն ընկել է Նյու Յորքի Հուդզոն գետը, զոհվել է 6 մարդ

Զբոսաշրջային ուղղաթիռն ընկել է Նյու Յորքի Հուզդոն գետը, զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր վեց ուղևորները:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտնել է, որ ուղղաթիռում եղել է իսպանացի ընտանիք՝ երեք երեխաների հետ և օդաչուն:

Ջերսի Սիթիի 29-ամյա բնակչուհի Դանի Հորբիակը պատմել է, որ վթարին ականատես է եղել իր պատուհանից:

«Ես նայեցի իմ պատուհանից և տեսա, որ ուղղաթիռը կտոր-կտոր է ընկնում, տեսա, թե ինչպես են բազմաթիվ կտորներ թափվում գետը»,–պատմել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս