Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Նադին Լոզանոյին, որը հանրապետությունում ներկայացնում է նաև ԱՄՆ շահերը, բողոքի նոտա է հանձնել՝ կապված իրանական միջուկային երեք օբյեկտների վրա ԱՄՆ ռազմական հարվածների հետ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նա նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Թեհրանում և Իրանի արևմտյան մասում գտնվող ռազմական թիրախներին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղարի գրասենյակը։
Նաև կոչ են արել Իրանին զերծ մնալ ցանկացած հետագա գործողություններից, որոնք կարող են անկայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Դամասկոսի Սուրբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Syria News գործակալությունը։
Իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է` ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ագրեսիայի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Տոկիոյում` ԱՄՆ դեսպանատան մոտ։
Հայկական ծագում ունեցող ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանը անդրադարձել է ԱՄՆ կողմից՝ Իրանի վրա հարձակումներին։
Սա կհամոզի Իրանին և տարածաշրջանի ու աշխարհի մյուս երկրներին իրականում միջուկային զենք ձեռք բերել, քանի որ նրանք դա կդիտարկեն որպես նման ագրեսիան զսպելու միակ միջոցը։
Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Իրանին ԱՄՆ հարվածների կապակցությամբ, Փարիզը չի մասնակցել հարվածներին կամ դրանց պլանավորմանը, գրել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
«Աստված անի՝ Իրան-Իսրայել պատերազմն ավարտվի քաղաքական հանգուցալուծմամբ, ու ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերն արդյունք տան»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չէ Իրանի հետ, NBC News-ին տված հարցազրույցում ասել է փոխնախագահ Վենսը, պնդելով, թե Վաշինգտոնը պատերազմի մեջ է նրանց միջուկային նկրտումների հետ։
Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջանառության մեջ են դրել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո, կոչ է արել Իրանին շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու համար, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդի ճակատագրի հարցը Իսրայելն է որոշում, սակայն Վաշինգտոնն ինքը չի ձգտում իրանական ռեժիմի փոփոխության։
ԱՄՆ դեսպան Քիթ Քելլոգի տեղակալ Ջոն Քոուլը X-ում գրել է, որ գործարքը տեղի է ունեցել Լիտվայի կառավարության հետ համագործակցության շնորհիվ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քելլոգը մեկնել էր Մինսկ, հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
Ամերիկյան հարվածներից հետո Իրանում ստեղծված իրավիճակին նվիրված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի նիստը կկայանա հունիսի 23-ին։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները վկայում են, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևում կանգնած է Վաշինգտոնը, հայտարարել է Իրանի նախագահը:
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ ՌԾՈւ նավերին և փակել Հորմուզի նեղուցը:
Պեկինը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա և հարվածները միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության տակ, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը: Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Հռոմի պապը կիրակնօրյա աղոթքի ժամանակ խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին:
ԱՄՆ հարվածների շնորհիվ Իրանի միջուկային հավակնությունները ոչնչացվել են։
Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսադեմին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած հարվածները, որոնք ձեռնարկվել էին Իսլամական Հանրապետության վրա իսրայելական հարձակումներից հետո:
Թուրքիան խորապես մտահոգված է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը ռուսական «Russia Today»-ում հրապարակված իր սյունակում անդրադարձել է հեղինակավոր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ ՀՀ-ում կալանավորման աղմկահարույց գործին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ի պատասխան բանակցությունների վերադառնալու կոչերի, հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի լքել բանակցային սեղանը:
ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ վաղը կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ «Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի» պատճառով։