Զապորոժիեում Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները նույնպես հայտնել են քաղաքում մի քանի պայթյունների մասին:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպել է ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծելով, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:
Պաշտոնատար անձանց խոսքով՝ համապատասխան ներքին ընթացակարգերից հետո սպասվում է, որ միջոցառումն ուժի մեջ կմտնի մոտավորապես հուլիսի կեսերին:
Դանիայի իշխանությունները պատրաստվում են մինչև 2025 թ.-ն ամբողջությամբ հրաժարվել F-16 մարտական ինքնաթիռների օգտագործումից և անցնել ավելի ժամանակակից F-35-երին: Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը:
Իսկ երկրից արտագաղթող գերմանացիները հիմնականում մեկնում են Շվեյցարիա, Ավստրիա և ԱՄՆ:
Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, ով հայտնի է իր հակաթուրքական հայացքներով, Twitter-ում անդրադարձել է թուրք կանանց խնդիրներին։
«Արցախում իրավիճակը և՛ բարոյահոգեբանական, և՛ ֆիզիկական առումով հասել է լարվածության պիկին, որովհետև իրականում այն միտքը, որ նույնիսկ հումանիտար բեռներ տեղափոխելու հնարավորությունից է զրկել Ադրբեջանն Արցախին, հոգեբանորեն ավելի ծանր ճնշում է: Խանութները գրեթե դատարկ են, առաջին անհրաժեշտության որևէ բան դժվարությամբ ես գտնում: Բայց դեռ պաշարները բավականացնում են, մարդիկ հիմնականում որոշակի սնունդ պահեստավորել են, դա կարճ ժամանակ կբավականացնի, բայց այս վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Իհարկե, դեռ չեմ խոսում այն մասին, որ երեխաներն ամբողջությամբ վիտամիններից զրկված են, ինչն այսօր շատ լուրջ խնդիր է»:
Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ կիրառել է ականանետ․ ՊԲ
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ բանակցային գործընթացի ակտիվ փուլի դեպքում սա աննախադեպ իրավիճակ է, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնալիքներով է հանդես գալիս՝ անտեսելով նույնիսկ միջնորդների առկայության փաստը։ Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խումբը տասնյակ տարիներ բանակցություններ է վարել, սահմանին սրացումներ եղել են, սակայն դժվար է հիշել, որ եղել են այդ ընթացքում նման բաց, հրապարակային սպառնալիքներ։
Օրերս Armenian Mirror-Spectator-ում կարդացի մի շատ կարևոր հոդված, որտեղ Արամ Արքունը հարցազրույց է վերցրել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինից, որը ներկայումս շրջագայության է Կանադայում և Միացյալ Նահանգներում: Նա արդեն հանդիպումներ է ունեցել հայերի հետ՝ հունիսի 3-ին Կանադայի Տորոնտո քաղաքում, իսկ հունիսի 11-ին` Նյու Յորքում: Նա նաև հանդիպել է Human Rights Watch-ի, Amnesty International-ի և Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ՝ նրանց տեղեկացնելու Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի իր հավակնություններից և մտադիր չէ հետագայում էլ առաջադրվել դրա համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times-ը:
Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել 4,62 մլրդ եվրոյի սպառազինությունների արտահանմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով DPA գործակալությունը:
Վաշինգտոնը Կիև կուղարկի 30 Bradley մարտական մեքենա և 25 Stryker զրահամեքենա, ինչպես նաև արկեր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար։
Վաշինգտոնում կայացել Է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ «Թվիթեր»-ի պաշտոնական էջից:
Ալկոհոլի նվազագույն գները ՌԴ ֆինանսների նախարարությունը սահմանել է 2009 թվականից՝ ստվերային արտադրության դեմ պայքարի նպատակով։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հունիսի 27-ին ժամանել է Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բելտա գործակալությունը:
Վաշինգտոնում մեկնարկել են ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները։ Լուսանկարները տարածել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում էր և պատասխանում էր հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված երկու անձանց հարցերին։
Հունիսի 5-6-ին կարդինալ Զուպին այցելել էր Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ներկա գտնվողները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են խռովարարներին դիմակայելու ընթացքում զոհված օդաչուների հիշատակը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև շեշտել է, որ հիմա ինչպես Բելառուսի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակներ են:
Ֆրանսիայի Բորդո (Bordeaux) քաղաքի կենտրոնում գտնվող հանրային զբոսայգում hունիսի 25-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ խռովության մասնակիցները հետապնդման չեն ենթարկվի, քրեական գործը կարճվել է:
Նշվում է, որ ըստ փրկարար ծառայությունների տվյալների՝ 1 059 մարդ ստիպված է եղել օգնության դիմել բուժհաստատություններ։
Հանդիպումը նախատեսվում է հուլիսի 11-12-ը՝ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Պրիգոժինի գտնվելու վայրն այժմ հայտնի չէ:
Դագլոն հայտնել է, որ միակողմանի հրադադարը կգործի հունիսի 27-ին և 28-ին՝ բացառությամբ ինքնապաշտպանության դեպքերի։
Պետքարտուղարը նաև ողջունել է Սերբիայի իրավապահների կողմից ձերբակալված կոսովցի երեք ոստիկանների ազատ արձակման մասին լուրերը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում տեղի կունենա հուլիսի 11-12-ը։