Թուրքագետ Մհեր Աբրահամյանը խոսելով Էրդողանի այս ելույթի մեսիջների մասին՝ ասաց, որ թուրքախոս պետությունների ոչ ֆորմալ գագաթնաժողովն անցկացվեց մի երկրում, որը, թվում է, թե որևէ կապ չունի թուրքախոս պետությունների հետ։ Բայց ըստ թուրքական տարբեր հետազոտողների՝ Հունգարիան իբրև թե կապված է թուրքախոս պետությունների հետ։
Մեդինսկին հայտարարել է նաև երկխոսությունը շարունակելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։
Խերսոնում առավոտյան ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Իսրայելական կողմը հայտնել է, որ Երուսաղեմում, Մեռյալ ծովում և Թել Ավիվում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, և նախազգուշացրել է Եմենից արձակված հրթիռի մասին։Իսրայելի բանակը հայտարարության մեջ նշել է, որ հաջողությամբ որսացել է հրթիռը։
Նեթանյահուն նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելք կատարած այցից հետո ԱՄՆ վարչակազմի հետ հարաբերությունների վատթարացման մասին ենթադրությունները։
Սոչիի օդանավակայանում 16 չվերթ է հետաձգվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի 3 օդանավակայանում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը։
Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ
Կասկածյալը, թանգարանի ներսում հայտնվելով, «ձևացրել է, թե վկա է» և ավելի քան 10 րոպե սպասել է ոստիկանության ժամանմանը, նախքան հայտարարելը, որ հարձակումն իրականացրել է «հանուն Գազայի»։
Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը հիմա որոշումները չի կատարելու, բայց տարիներ անց, երբ վճիռները լինեն, դրանք կարևոր իրավական ու դիվանագիտական հիմք են ստեղծելու հետագա աշխատանքների համար՝ առաջին հերթին՝ ՀՀ-ի կողմից։
Լեհաստանի իշխանությունները հայտ են ներկայացրել ընդհանուր 180 միլիոն դոլարի 1400 ռումբ, ինչպես նաև սպառվող նյութեր, պահեստամասեր, բաղադրիչներ և դրանց հետ կապված սարքավորումներ գնելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր հերթին Իսրայելի քայլը որակել է «անընդունելի»։
Նշվում է, որ կինը երկար ժամանակ քաղցկեղի դեմ էր պայքարում։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։
Քննարկմանը մասնակցել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ղազիների խորհրդի անդամներ, կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդարանի անդամներ։
Վաշինգտոնի Հրեական թանգարանում տեղի ունեցած միջոցառումից հետո մայիսի 21-ի ուշ երեկոյան շենքից դուրս գալիս սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Կասկածյալը ձերբակալված է։
Նախարարը հույս հայտնեց, որ այս որոշմանը կհաջորդի ուղիղ չվերթների ավելացման հնարավորությունը
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Independent պարբերականը նշում է, որ ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ Ցնցումները զգացվել են ամբողջ Էգեյան ծովում, այդ թվում՝ Թուրքիայի և Իսրայելի որոշ հատվածներում։
Նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը հաղթել է մայիսի 18-ին Ռումինիայում անցկացված նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 53,60%-ը։ Նրա երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 26-ին։
ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ կողմերի միջև նման բախումը կլինի ավերիչ և ապակառուցողական։
rybar.ru–ն «ԵՄ-ի՝ սարեր խոստանալը Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթաժողովին, որտեղ Երևանին խոստացել են տնտեսական ինտեգրում, ենթակառուցվածքներ և խաղաղ կարգավորում։
Ամերիկյան լրատվամիջոցները Սիրիլ Ռամաֆոսայի հետ Դոնալդ Թրամփի հանդիպումը նմանեցնում են փետրվարին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը կայացած նրա հանդիպմանը, որի ժամանակ երկու նախագահները վիճաբանել էին։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել:
Ավելի վաղ առավոտյան ABC-ն հայտնել էր, որ այնտեղ կրակոցներ են եղել, և որ զոհերը կարող էին լինել դիվանագիտական ներկայացուցչության երկու անձ։
Այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի և Մոսկվայի հետ։
Երեկ մոտ 15 (ի դեպ, այս թիվը հնչեցրել են հենց կազմակերպիչները) «արևմտամետներ» հակառուսական պլակատներով, ՌԴ նախագահ Պուտինի ու ԱԳ նախարար Լավրովի հասցեին վիրավորական պաստառներով ՀՀ ԱԳՆ գլխավոր մուտքի մոտ էին հավաքվել, իսկ այդ ժամանակ ԱԳՆ շենքում տեղի էր ունենում Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարարի հետ:
Իրանի և Միացյալ Նահանգների միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Հռոմում։
Իտալիայի ոստիկանությունը մայիսի 21-ին խոշոր գործողություն է անցկացրել կալաբրիական մաֆիայի՝ «Նդրանգետայի» դեմ՝ 14 նահանգում ձերբակալելով 97 մարդու։ Նրանք մեղադրվում են «Նդրանգետայի» կլանների հետ առնչություն ունենալու կամ նրանց հետ համագործակցելու մեջ։
Իսրայելը պատրաստ է ընդունել Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարը՝ որպես պատանդների գործարքի մաս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սխալ է համարում Ռուսաստանը «Մեծ ութնյակի» (G8) ձևաչափից հեռացնելու որոշումը: