Բաժիններ՝

ԱՄՆ-ը բանտից ազատել է Մեքսիկայի պատմության մեջ ամենաարյունարբու թմրաբարոններից մեկ

Մեքսիկայի պատմության մեջ ամենահայտնի թմրաբարոններից մեկը՝ Օսիել Կարդենասը, ԱՄՆ-ում ուրբաթ օրն ազատ է արձակվել բանտից եւ հանձնվել իմիգրացիոն իշխանություններին, որոնք կարող են նրան արտաքսել, տեղեկացրել է Reuters-ը։

«Ծոցի կարտելի» նախկին առաջնորդ Կարդենասը ղեկավարել է ամենաարյունարբու հանցախմբերի գործունեությունը Մեքսիկայի բուռն անցյալում, եւ նրան մեղադրում են այն բանում, որ նա ձեւափոխել է թմրավաճառությունը՝ կիրառելով դաժան բռնություն, ինչպիսին է գլխատումը։ Կարդենասը հիմնել է «Զետասը»՝ կարտելի զինված թեւը, կազմված նախկին բանակային հատուկջոկատայիններից։ Նա բռնվել է 2003թ. փոխհրաձգությունից հետո եւ արտահանձնվել ԱՄՆ-ին 2007թ.։ 2010թ. դատապարտվել է 25 տարվա բանտարկության։ Ավելի ուշ «Զետան» առանձնացել է եւ որոշ ժամանակ եղել ամենամահասփյուռ հանցավոր խմբավորումը Մեքսիկայում, հետո այն գրեթե դադարեցրել է գոյությունը։ ԱՄՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը Reuters գործակալությանը հաղորդել է, որ Կարդենասը ուրբաթ ազատ է արձակվել եւ գտնվելու է «ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ծառայության (ICE)» կալանքի տակ։ Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք Կարդենասը կարտաքսվի Մեքսիկա, թե՞ կմնա ԱՄՆ տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031