Կոմունիկացիաները չեն բացվել Ռուսաստանի նախագահի հրամանին հակասող մեկնաբանությունների պատճառով

Նիկոլ Փաշինյանն այսօրվա հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքային կանոնակարգի ստորագրումը ձգձգվեց՝ հուլիսից հասնելով օգոստոս, և ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր կետերը խախտվել են Ադրբեջանի կողմից, հետևաբար՝ հնարավո՞ր է՝ հայկական կողմը հրաժարվի այդ փաստաթղթից։

«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից, իր մտադրության մասին կհայտարարի։ Ըստ էության հարցի մեջ արդեն պատասխան կար, և ես էլ պատասխանեցի, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ։ Խոսում էինք գերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին, ԼՂ-ում տեղի ունեցածի մասին, որը դուրս է բոլոր ձևակերպումներից, որն ունենք այդ հայտարարության մեջ։ Կարծում եմ՝ ԱԳՆ-ն պատշաճ արձագանք է տվել, ընդ որում, ես ուզում եմ հետևյալն ասել, որովհետև այն հայտարարությունը, որն առիթ էր դարձել ԱԳՆ-ի արձագանքի, այդ հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվում ՀՀ սաբոտաժի պատճառով։ Կարող եմ ասել, որ մինչև այս պահը տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել, այդ թվում՝ ՌԴ մի շարք գործընկերների փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ Ընդ որում, այդ մեկնաբանությունները շատ հաճախ, երբեմն էլ՝ հիմնականում հակասել են ՌԴ նախագահի 2020 նոյեմբերի 9-ի հայտարարության հրամանագրի ձևակերպումներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Հայաստանը ոչ միայն այդ թեման սաբոտաժ չի անում, այլև լրջորեն շահագրգռված է, բոլորը ծանոթ են այդ ծրագրին, որը կոչվում է «խաղաղության խաչմերուկ»։

«ՌԴ մի շարք գործընկերներից ստացել եմ արձագանքներ, որ իրենք ողջունում են այս ծրագիրը, որի իրագործումը մենք պատրաստ ենք սկսել հենց վաղը, պատրաստ ենք ավտոմոբիլային ճանապարհները բացել հենց վաղը։

Կարդացեք նաև

Շահարկումը, թե Հայաստանը պատրաստ է հաղորդակցություն տրամադրել Նախիջևանի և բուն Ադրբեջանի միջև, այո, պատրաստ է։ Բայց նաև ակնհայտ է, որ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության և տարածքային ամբողջականության հետ կապված որևէ բան չի կարող լինել կասկածի տակ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով սահմանագծման աշխատանքների կանոնակարգը ստորագրելուց, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ վարչապետի աշխատակազմը տվել է բացատրություն, որ երկար են աշխատել այն ավարտելու համար, այս պատճառով էլ ստորագրելը հուլիսի 1-ից տեղափոխվել է օգոստոսի 30։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս