Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել է Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրենը

Մոսկվայի Տագանկայի շրջանային դատարանը մեկ ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը, տնային կալանքի տակ է վերցրել «Ստանկին» Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Նադեժդա Պոպովային։ «РЕН ТВ» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ կենտրոնի տնօրենը ուսանողական վիզաներ է վաճառել օտարերկրացիներին 80 հազար ռուբլով։ Նա մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպման (ՌԴ ՔՕ 322.1 հոդվածի 2-րդ մաս) եւ կաշառք ստանալու (հոդված 290-ի մաս 3-րդ) մեջ։

Մայրաքաղաքի դատարանների մամուլի ծառայությունում ավելացրել են, որ տնային կալանքի մեջ գտնվելու ժամանակ նրա հանդեպ գործելու են սահմանափակիչ միջոցներ, թե ինչպիսին՝ չի նշվել, տեղեկացրել է «Կոմերսանտը»։ «РЕН ТВ»-ի տվյալներով՝ ավելի վաղ Պոպովայի մոտ խուզարկություններ էին կատարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս