Բաժիններ՝

Ընտրություններում «Վրացական երազանք»-ին այլընտրանք չկա․ Ղարիբաշվիլի

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն այլընտրանք չկա, նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մեր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վաստակը Վրաստանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու մեջ է, ուստի մեր ժողովուրդն արժանիորեն նրան անվանում է խաղաղարար, խաղաղության կրող, իսկ մեր «Վրացական երազանք» կուսակցությունը՝ խաղաղության կուսակցություն։

Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է առաջիկա ընտրությունների կարևորությունը, հոկտեմբերի 26-ին կամ կընտրենք խաղաղությունը, երկրի առաջընթացն ու զարգացումը, արժանի եվրոպական ապագան, կամ կընտրենք պատերազմի կուսակցությունը», – ասել է Ղարիբաշվիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031