
Կամչատկայում Մի-8 ուղղաթիռ է անհետացել․ ընթանում են որոնողական աշխատանքներ

Կամչատկայում որոնվում է «Վիտյազ-Աերո» ընկերության Մի-8 ուղղաթիռը՝ անձնակազմի երեք անդամներով։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Ստուգվում են ինքնաթիռում գտնվող 19 զբոսաշրջիկների տվյալները։
«Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ կա:
Ուղղաթիռը որոնվում է հենց նույն ավիաընկերության կողմից։ Բացի անձնակազմի երեք անդամներից, ուղղաթիռում եղել է 19 զբոսաշրջիկ», – նշված է հաղորդագրության մեջ։