Իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին են արդեն հայտնել մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, Ինովացիաների նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, Բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլքինսոնը և Զբաղվածության նախարար Սթիվեն Մաքքինոնը:
Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռնվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների, ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ձգտում են իրական առաջընթացի հասնել ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հասնելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկներն է ներկայացրել նախօրեին՝ այդ շարքում նշելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Ի դեպ, Ադրբեջանը տարիներ շարունակ հետևողականորեն պայքարում էր Մինսկի խմբի դեմ՝ հայտարարելով, թե հայանպաստ հայտարարություններ և դիրքորոշում ունեն։ Բաքվի բռնապետն ու իր բոլոր պաշտոնյաները ցայսօր էլ առիթը բաց չեն թողնում խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ կերպ չի կարող մեկնաբանել, թե «Խաղաղության պայմանագրում» որոնք են այն երկու չհամաձայնեցված կետերը, որի մասին խոսում են երկու երկրների ղեկավարները։
Անկարան ցանկանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում և որ այս հարցում Թուրքիան շարժվելու է Ադրբեջանի հետ ուս ուսի տված:
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։
Հունվարի սկզբին հաղորդվել էր, որ ֆոն դեր Լայենը թոքաբորբի պատճառով երկու շաբաթ ոչ մի միջոցառման չի մասնակցի։
Դիվանագետն անդրադարձել է Նաուսեդայի խոսքերին, որոնց համաձայն՝ Կալինինգրադը «Փոքր Լիտվայի» մաս է։
Այս մասին ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ Ադրբեջանը Հայաստանի հետ ինչ-որ թուղթ ստորագրելու նպատակ չունի, առավել ևս, եթե դրա անունը «խաղաղության պայմանագիր» է։ Այս մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս շեշտել է իր հայտարարություններում, այդ թվում՝ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։
Նախագիծն առաջիկայում կքննարկվի Հայաստանի խորհրդարանի կողմից։
Financial Times թերթը, հղում անելով JPMorgan-ին, հայտնում է, որ Կալիֆորնիայում հրդեհներից ապահովագրական ընկերության վնասները կարող են կազմել 20 մլրդ դոլար, իսկ ընդհանուր վնասը կկազմի 50 մլրդ դոլար։
Իրավիճակը բարդացնում էր ուժեղ քամին, որը ժամանակավորապես դադարեցրեց օդային ճանապարհորդությունը, իսկ Պալիսադեսի տարածքում հրդեհային հիդրանտները չաշխատեցին:
Աունն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլում 99 ձայն ստանալու արդյունքում, որին մասնակցել են բոլոր 128 պատգամավորները
Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է
Պատասխանելով իր, Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է, որ դա կորոշվի ավելի ուշ։
Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը և այն ուղարկեց ԱԺ:
Օջախը գտնվել է 13,3 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
«Henley & Partners» միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2025-ի աշխարհի ամենաազդեցիկ անձնագրեր ունեցող երկիրների ցանկը։
Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազայում մարտնչող ժամկետային զինծառայողների և պահեստազորի ավելի քան 800 ծնողներ, բաց նամակ են հղել՝ մեղադրելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին իրենց երեխաների կյանքը անպատասխանատու և անհիմն վտանգելու մեջ և պահանջում են բանակցել պատերազմի ավարտի մասին՝ հայտնում է Times of Israel-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն է։
Տեղեկատվական և տեխնոլոգիական ծառայությունների ղեկավարները, որոնք մասնակցել են Bloomberg Intelligence-ի (BI) հարցմանը, հայտնել են, որ սպասում են իրենց հաստիքների միջին հաշվով 3%-ով կրճատման:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Գրենլանդիայում իր ռազմական ներկայությունը մեծացնելու պլաններ չունի: Այս մասին հայտարարել է Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատունը:
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը մասնակցության միջև, այս երկու կազմակերպությունները «անհամատեղելի» են՝ հաշվի առնելով իրենց տարածքում ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառությունը, կառավարության մամուլի ծառայության միջոցով հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Интерфакс-ը։
«Երկիրդ խլում են, ու դու չես կարողանում այդ ամենի դեմն առնել: Դու չգիտես՝ ինչ անել: Թշնամին մտել է քո տուն, ու դու տեսնում ես այս սրիկայության անչափելիությունը, տեսնում, որ ոչինչ չես կարողանում կանխել, քո ջլատությունը տապալում է ամբողջապես: Ես չեմ ուզում համարել, որ ժողովուրդն անտարբեր է: Յուրաքանչյուրը յուրահատուկ կերպով է ընկալում ցավը, տագնապը: Մարդ կա՝ գոռում է, խոսում է, լացում է, այդ էմոցիաները միջից հանում է, մարդիկ կան, որոնք անընդհատ լուռ են, ու մեկ էլ տեսնում ես՝ այդ մարդը մարեց, քնեց՝ չարթնացավ, մարդ կա՝ փորձում է քեֆ-ուրախություն կազմակերպել, որ այդ աղմուկի մեջ խնդիրը թաղի, մարդ կա՝ խմում է, շատ ծխում է»:
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների հետևանքով իրենց տներն են կորցնում նաև կինոաստղեր, հայտնի մարդիկ: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Ռուսական բոլոր ավիաընկերությունները հունվարի 10–ից երեխաների տոմսերի 50 տոկոս զեղչ կառաջարկեն:
«Այն իշխանությունը, որը խաղաղության բութ քարոզ է անում, բերում է պատերազմ… Իրականում, սակայն, մենք գետնի վրա շատ վատ վիճակում ենք,- ասաց Էլբակյանը՝ ամփոփելով,- Իրենց առաջարկածն իրական Հայաստան չի, իրենց առաջարկածը թուրքական ողորմածություն է»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է անել ամեն ինչ՝ Սև ծովում լցանավերի խորտակման հետևանքով նավթամթերքի արտահոսքը կանխելու և լցանավերը բարձրացնելու ծրագրեր մշակելու համար։