Բաժիններ՝

Օֆելյա Հարությունյանը՝ հեղինակավոր նախագծերից մեկի պրոդյուսեր

HBO յութուբյան ալիքը հրապարակել է «Իմաստուն տղա. Դեյվիդ Չեյզը և Սոպրանոները» վավերագրական ֆիլմի թրեյլերը, որը նվիրված է հանրահայտ հեռուստահիթի ստեղծմանը։

Ռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող Օֆելյա Հարությունյանը Նիկոլ Լամբերտի, Ռիչարդ Պերելոյի, Սթեյսի Օֆմանի, Նենսի Աբրահամի, Լիզա Հելլերի և Սառա Ռոդրիգեսի հետ միասին դարձել է ֆիլմի պրոդյուսերը։

Երկու մասից բաղկացած նախագիծը կցուցադրվի սեպտեմբերի 7-ին և 8-ին HBO-ի և Max ծառայության եթերում: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է սցենարիստ Դեյվիդ Չեյզը ոգեշնչվել անձնական փորձից և ստեղծել պատմության ամենալեգենդար սերիալներից մեկը:

«Կլան Սոպրանո» սերիալը ցուցադրվել է HBO հեռուստաալիքով 1999-ից 2007 թվականներին։ Խոսքը հանցագործ ընտանիքի ղեկավար Թոնի Սոպրանոյի մասին էր, ում մարմնավորում էր Ջեյմս Գանդոլֆինին։ Այն արժանացել է մի քանի «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս