Բաժիններ՝

Ավստրալացի միլիարդատերը ցանկանում է արգելել աշխատակիցներին ընդմիջման գնալ սուրճ խմելու համար

Ավստրալացի միլիարդատերը ցանկանում է արգելել աշխատակիցներին սուրճով ընդմիջում անել։ Ավստրալական Mineral Resources լեռնարդյունահանման ընկերության կառավարիչ-տնօրեն Քրիս Էլիսոնը հայտնել է, որ չի ցանկանում, որպեսզի իր աշխատակիցները «դուրս գան շենքից՝ ճաշելու կամ սուրճ խմելու համար, դրա փոխարեն ցանկանում է նրանց պահել «գերության մեջ ողջ օրը», գրել է Business Insider-ը։

Նա գովաբանել է Պերտում Mineral Resources-ի կենտրոնատեղիի աշխատասենյակները, որտեղ, ըստ նրա, աշխատակիցները «սիրում են» աշխատել եւ որտեղ կան ռեստորան, մարզասրահ եւ նոր մանկապարտեզ։

«Ես ցանկանում եմ նրանց գերության մեջ պահել ողջ օրվա ընթացքում։ Ես չեմ ցանկանում, որպեսզի նրանք դուրս գան շենքից»,- ասել է Էլիսոնը, որի կարողությունը, Forbes-ի տվյալներով, կազմում է 1,2 մլրդ դոլար։

«Ես չեմ ցանկանում, որպեսզի նրանք դուրս գան մեկ գավաթ սուրճ խմելու, մենք մի քանի տարի առաջ պարզել ենք, թե որքան արժե դա»,- նշել է Էլիսոնը, որը նաեւ աշխատակիցներին արգելել է տնից աշխատել։

«Ես չունեմ տնից աշխատելու քաղաքականություն։ Ես կցանկանայի, որպեսզի բոլորը միանային դրան, որքան շուտ՝ այնքան լավ։ Ճյուղը չի կարող իրեն թույլ տալ նման բան։ Մենք չենք կարող թույլ տալ մարդկանց աշխատել շաբաթը երեք օր եւ աշխատավարձ ստանալ շաբաթական հինգ օրվա համար»,- ավելացրել է լեռնարդյունահանման ճյուղի միլիարդատերը։

Տնից աշխատանքը սովորական բան էր համավարակի ժամանակ, բայց հիմա շատերն ԱՄՆ եւ արտասահմանյան ընկերություններում խստացնում են պայմանները։ Վերջին մի քանի տարիներին մի քանի գլխավոր տնօրեններ պահանջել են, որպեսզի աշխատակիցները վերադառնան գրասենյակներ ոչ լրիվ կամ լրիվ աշխատանքային օրով՝ հայտնելով, որ հեռավար աշխատանքը ազդում է արտադրողականության վրա։

Goldman Sachs-ը 2023 թ-ին հայտնել է, որ աշխատակիցները պետք է գան գրասենյակ շաբաթը հինգ օր, այն դեպքում, երբ տեխնոլոգիական հսկաներ Google-ը եւ Amazon-ը աշխատակիցներին ասել են, որ նրանք պետք է գան գրասենյակ գոնե շաբաթը երեք օր։

Էլիսոնն ասել է, որ Mineral Resources-ը բացել է սեփական մանկապարտեզ, որպեսզի հեշտացնի կանանց աշխատանքը լեռնարդյունահանման արդյունաբերությունում։

«Մենք ունենք բժիշկներ եւ բուժքույրեր։ Մենք նրանց կկերակրենք, բայց մայրերն ու հայրերը պետք է աշխատեն մեր գրասենյակում»,-ասել է Էլիսոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս