Պաշտոնյաները հայտնել են, որ Բրյուսելում ԵՄ կառավարությունների ներկայացուցիչները ստացել են Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև փոխըմբռնման տեքստը, և փաստաթուղթն այժմ հաստատվում է ԵՄ բոլոր 27 կառավարությունների կողմից։
Վարչապետը հերքել էր մեղադրանքները, բայց հրաժարական տվել։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Դրանից հետո Իրանի արտգործնախարարը հայտնել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության և այն մասին, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։
Ռուսաստանին մեկուսացնել փորձողներն իրենք են մեկուսանում.Ռոբերտ Քոչարյան
Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին։ Այն պարունակում է պաշտպանական արդյունաբերության և առևտրի ոլորտներում համագործակցության նոր առաջարկներ, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին։
Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու անհրաժեշտություն չունի։ Բավական է միայն, որ Ռուսաստանն օգտագործի իր սոցիալական գործիքներից երկուսը՝ գազի գին ու Լարսի անցակետ, օգտագործի, ևՀայաստանում այնպիսի սոցիալական լարվածություն կառաջանա, որ ոչ մի բանի կարիք չի լինի։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև ցանկացած գործարք պետք է ներառի ուրան չհարստացնելու վերաբերյալ համաձայնություն, կիրակի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Ի դեպ, Տելեգրամի սեփականատեր Դուրովը գրառում է արել, որ արևմտաեվրոպական երկրներից մեկի իշխանությունը պահանջել է իրենից արգելափակել Ռումինիայի պահպանողականների ալիքները՝ նախագահի ընտրության երկրորդ փուլից առաջ:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր 18 ամենակարևոր առևտրային գործընկեր երկրի հետ ձգտում է առևտրային համաձայնագրեր կնքել:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կիրակի օրը Հռոมում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան «կարևոր դաշնակից» է, չնայած առևտրային հարցերում եղած տարաձայնություններին, հաղորդում է AFP-ն։
Բելգիան Ուկրաինային կտրամադրի մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթ: Այս մասին հայտնում է Tijd պարբերականը՝ վկայակոչելով Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենին։
Ամերիկյան վարչակազմը կարողացել է որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները ճգնաժամի կարգավորման հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ իր ռուսաստանյան գործընկերոջ, իսկ դրանից հետո՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում և հարավում լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։
Մարոկկոյի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են, որ կվերաբացեն իրենց դեսպանատունը Դամասկոսում՝ երկրի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո ազդարարելով Սիրիային աջակցության վերսկսման մասին, քանի որ Դամասկոսը նույնանման քայլի մասին է հայտարարել, հաղորդում է AFP-ն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հռոմի պապ Լևոն XIV-ը փակ հանդիպում կանցկացնեն այսօր՝ մայիսի 18-ին: Դա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը։
Անհրաժեշտության դեպքում Արևմուտքը Մերձավոր Արևելքի երկրներին միմյանց դեմ կհանի՝ իրենց ռեսուրսներին ավելի հեշտ մուտք ունենալու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Գազայի հատվածի հարավային մասում` Խան Յունիս քաղաքի տակ գտնվող թունելում, հայտնաբերվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Մուհամեդ Սինվարի մարմինը, կիրակի հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հռոմի պապ Լևոն XIV-ը, գահակալության արարողության մեկնարկից առաջ, «պապոմոբիլով» շրջել էր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ողջունելով հազարավոր հավատացյալների:
Ինչպես հայտնում է PAP գործակալությունը, տեղական ժամանակով առավոտյան ժամը 07։00-ին սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շաբաթ օրը դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինայի վրա «աննվազ կատաղությամբ» հարձակումները շարունակելու համար՝ հավելելով, որ հրադադարի շուրջ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները նույնպես «չեն արդարացրել սպասելիքները», հաղորդում է Euronews-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրն ունի անհրաժեշտ ուժեր և միջոցներ՝ 2022 թվականին Ուկրաինայում սկսված հատուկ գործողությունը «տրամաբանական ավարտին» հասցնելու համար։ Նա հստակեցրել է, որ դա կարելի է անել «Ռուսաստանի համար անհրաժեշտ արդյունքով», հաղորդում է «Կոմերսանտը»։
Իսրայելի ուժերը շարունակում են ռմբակոծել Գազայի հատվածը՝ առավոտից սպանելով առնվազն 101 պաղեստինցու: Զոհերից 36-ը գրանցվել է, այսպես կոչված, «անվտանգ գոտում»՝ Ալ-Մավասի փախստականների ճամբարում, գրում է aljazeera.com-ը։
Մոտ կես միլիոն հայ կռվեց ռազմաճակատներում, հազարավոր հայորդիներ արժանացան մեդալների ու պարգևների, ունեցանք հերոսներ և մարշալներ: Այդ հաղթանակը մեզ մշտապես հիշեցնում է, որ ազատությունն ու խաղաղությունը ձեռք են բերվում ծանր գնով և պահվում են պատասխանատվությամբ ու արժանապատվությամբ։ Հարկ է նշել հատկապես այն, որ հիտլերյան Գերմանիայի՝ մեր տարածաշրջանի և Հայաստանի հետ կապված ծրագրերը ևս կյանքի չկոչվեցին: Այդ ամենն իրականություն չդարձավ մոտ 80 տարի առաջ մայիսի 9-ին ձեռք բերված հաղթանակի շնորհիվ: Հակառակ դեպքում գուցե Հայաստանն այլ ապագա և ճանապարհ ունենար 80 տարի առաջ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ուրբաթ օրը Տիրանայում կարճ քննարկում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի ժամանակ, գրում է Euronews-ը։
Հռոմի պապ Լևոն XIV-ը, գահակալության արարողության մեկնարկից առաջ, «պապոմոբիլով» շրջել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ողջունելով հազարավոր հավատացյալների, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռումինացիները կիրակի օրը քվեարկում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որում ծայրահեղ աջ եվրասկեպտիկները դիմակայում են կենտրոնամետներին, և որի ելքը կարող է հետևանքներ ունենալ ինչպես երկրի դժվարություններ կրող տնտեսության, այնպես էլ ԵՄ միասնության համար, հաղորդում է Reuters-ը։
Պորտուգալիան դիմել է Եվրահանձնաժողովին՝ ապրիլին Պիրենեյան թերակղզում տեղի ունեցած զանգվածային անջատումից հետո Իսպանիային էլեկտրաէներգիայի անբավարար մատակարարման պատճառով Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու համար, հաղորդում է Financial Times-ը։