Սիրիայի իսլամիստների դաշինքը ու կառավարական զորքերը համաձայնել են 48 ժամով դադարեցնել մարտական գործողությունները, որպեսզի բժիշկները կարողանան օգնություն ցուցաբերել վիրավորներին:
Գ. Պետրոսյանի կարծիքով՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր են նաև տարածաշրջանի համար, և պետք է դրանք ուշադրության կենտրոնում պահել. «Թուրքիան մտնում է Իսլամական պետության դեմ ուղիղ հակամարտության մեջ, երկու տարի ընդմիջումից հետո կրկին սրվում է քրդական հարցը: Իսլամական պետության ազդեցության ընդլայնումը միանշանակ չի բխում ՀՀ շահերից, ընդհանրապես, չի բխում հայության շահերից, որովհետև մենք արդեն առերեսվել ենք այդ խնդրի հետ, քանի որ Սիրիայի ու Իրաքի հայ համայնքն Իսլամական պետության թիրախում եղել է:
Բանտարկյալների տեղափոխոող ավտոբուսը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բախվել է բեռնատարի, մոտ 20 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Վրաստանի նախագահի ադմինիստրացիայի մամլո ծառայությունը:
Օգտվելով Reuters-ի կողմից իրեն բանավեճի հրավիրելու հնարվորությունից՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Կոնգրեսին վավերացնել Իրանի միջուկային համաձայնագիրը:
Ղրղըզստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այս մասին հայտարարել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ու Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացվեն, Իրանը Հայաստանի կարիքը շատ չի ունենա: Ինչո՞ւ պետք է անպայման ՀՀ-ի հետ փորձի հարաբերություններ զարգացնել…»:
2011 թվականին «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի աղետից ի վեր առաջին անգամ ճապոնացի էներգետիկները վերսկսում են ատոմային էլեկտրակայանի աշխատանքը:
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից առաջադրած Ջեբ Բուշը ԴԱԻՇ-ի առաջացման պատասխատավության մի մասը գցել է Հիլարի Քլինթոնի վրա, հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ Առափնյա ոստիկանության նավը նախօրեին Սան-Դիեգո (Կալիֆոռնիա) է հասցրել ավելի քան 29,9 տոննա առգրավված կոկաին, որի ընդհանուր արժեքը կազմում է 1,01 մլրդ դոլար, հայտնում է Los Angeles Times-ը:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) իր վրա է վերցրել Ստամբուլում ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով կուսակցության հայտարարությանը:
Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները 2016 թվականին կանխատեսում են նավթի համաշխարհային գների նվազում 1 բարելի դիմաց 10 դոլարով, եթե Իրանի վրայից վերջնականապես հանվեն տնտեսական պատժամիջոցները:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ուկրաինայի հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման պետական կոմիտեն հաստատել է ռուս հեղինակները 38 գրքերի ցանկը, որ արգելվում է բերել երկիր:
«Տվյալ գործի շրջանակում Յանուկովիչը կարող է գալ Ուկրաինա այն բանից հետո, երբ ավարտվի նրա վրա հարձակում գործելու գործի հետաքննությունը, հայտնաբերվեն այն անձինք, ովքեր մեղավոր են հարձակում գործելու մեջ ու ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է փաստաբանը:
Նախօրեին Ստամբուլ նահանգի Քարթալի շրջանում վերականգնումից հետո օծվել է ու վերաբացվել հայկական Սուրբ Նշան եկեղեցին:
24-ամյա ուղևորուհուն, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ծննդաբերել ու նորածին տղային գցել էր զուգարանը, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց:
Հունաստանն ու միջազգային վարկատուները ավարտել են բանակցությունները ֆինանսական օգնության բազմամիլիարդանոց փաթեթի վերաբերյալ ու համաձայնության են եկել, հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Դուշանբեում ավարտվել է հայտնի գործարար, երկրի արդյունաբերության ու էներգետիկայի նախկին նախարար Զաիդ Սայիդովի դեմ հարուցված դատական գործը: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հաշվի առեք, ի դեպ, որ նման բան եղել է ոչ միայն ինձ հետ: Երբ Ռոնալդ Ռեյգանտ երկխոսության մեջ մտավ Գորբաչովի հետ, նրա սեփական պահպանողական կողմնակիները գրում էին բավական կտրուկ բաներ, որ նա զբաղվում է իբր «չարիքի կայսրության» հաշտեցմամբ»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան հայտնաբերվել էր Իստրինսկի ջրամբարում աղետի ենթարկված ինքնաթիռային աղետի վերջին զոհի մարմինը:
Ողբերգություն է տեղի ունեցել Դուբայի լողափին օգոտոսի 9-ին: Տղամարդը չի թույլատրել փրկարարներին օգնել իր խեղդվող աղջկան, քանի որ նրանք եղել են «անծանոթներ», ում հպումները «կպատվազրկեին» աղջկան:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի զուգարանում նորածնի մարմին է հայտնաբերվել:
Սիրիայի Լաթաքիա քաղաքում կալանքի տակ է վերցվել երկրի նախագահ Բաշար Ասադի զարմիկը՝ Սուլեյման Հիլյալ Ասադը: Նա մեղադրվում է սիրիական բանակի գնդապետի սպանության մեջ:
Այստեղ անզեն աչքով տեսանելի է, որ իրականում ոչ մի փոխադարձ կապ չկա տեսախցիկների առկայության և հանցավորության մակարդակի միջև: Միլիոնավոր տեսախցիկներն անհրաժեշտություն են այլ նպատակի համար: Էհ, լավ է լինել չճանաչված հանրապետություն: Անհրաժեշտ չէ զօրուգիշեր հետևել ու գաղտնալսել սեփական բնակչությանը»:
Եվրամիությունը հաստատել է 2,4 մլրդ եվրոյի (2,6 մլրդ դոլար) հատկացումն իր անդամ-երկրներին՝ լուծելու անօրինական միգրացիայի հաղթահարման խնդիրները:
Համաշխարհային բանկը (ՀԲ) Ուկրաինային մտադիր է 500 մլն դոլար հատկացնել գազ գնելու ու այն պահեստավորելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովը փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարց է ներկայացրել Իսպանիային, իսկ «Ուկրսոցբանկի» նախկին ղեկավար Բորիս Տիմոնկինը՝ ապաստան է խնդրել Գերմանիայից, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստին»՝ հղում կատարելով գլխավոր դատախազությունում իր աղբյուրին:
Փրկարարները քիչ առաջ Իստրինսկի ջրամբարում հայտնաբերել են այս շաբաթ օրը աղետի ենթարկված Robinson-44 ուղղաթիռի ու Cessna 206 հիդրոինքնաթիռի վերջին՝ 9-րդ զոհի մարմինը: