Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ հաղթենք մեր ներսի ստրուկին․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Հայաստանի գլխավոր պրոբլեմը … Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ։
Հայաստանի գլխավոր պրոբլեմը նախ եւ առաջ այն «քաղաքական համակարգն է», որտեղ մի քանի բացառությունից զատ գրեթե չկան սեփական պետության ու ազգի շահը սպասարկող քաղաքական ուժեր։ Մեկի սրտում ԵՄ դրոշն է երեւում, մյուսի՝ ԱՄՆ-ի,մի մասի գլխավերեւում՝ ՌԴ-ի, իսկ մյուս մասի՝ Թուրքիայի։
Պետական մտածողության բացակայության ու «խալխի շահերի սպասարկու» լինելու գայթակղությունը մեզ հանգեգրեց այս օրին։ Հայ քաղաքական ուժերի ոգեղեն հենարանը պետք է լինեն երկու բացարձակ արժեք՝ Աստված եւ Հայրենիք։
Կա կարծիք, որ աշխարհի մեծերն իրենց շահերի համար նույնիսկ Հայաստանի ներսում են կռվացնում քաղաքական ուժերի ու գորրծիչների մի մասին։ Սրանք էլ կարծես «գլադիատորի» նման կռվում են՝ ստրուկի նման սպասարկելով օտարի շահը։
Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին»։

