Բաժիններ՝

Մահացել է «Ավրորա» մրցանակաբաշխության համանախագահ, նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը

Բոստոնում կյանքի 87-րդ տարում մահացել է գրող, Հոլոքոստը վերապրած խաղաղության Նոբելյան մրցանակակիր (1986թ.), «Ավրորա» մրցանակաբաշխության համանախագահ Էլի Վիզելը, հայտնում է BBC-ն:

Ռումինիայում ծնված արձակագիրը Երկրորդ համաշխարհային պատմության տարիներին եղել է Օսվենցիմի բանտարկյալ:

Նա առաջիններից էր, որ սկսեց կիրառել Հոլոքոստ եզրույթը:

Էլի Վիզելն իր ողջ կյանքը նվիրել է հումանիտար խնդիրները վերհանելուն ու լուծելուն: Նա պայքարել է անհանդուրժողականության դեմ ու պաշտպան կանգնել անարդարությանը մատնված ԽՍՀՄ-ում բնակվող հրեաներին, Նիկարագուայի միսկիտո հնդկացիներին, Արգենտինայում «կեղտոտ պատերազմի» ժամանակ անհետացածներին, կամբոջացի փախստականներին, Աֆրիկայում սովի ու ցեղասպանության զոհերին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի (ռասայական խտրականություն) ու նախկին Հարավսլավիայում պատերազմի զոհերին. և սա դեռ ամբողջական ցանկը չէ:

Իր մարդասիրական գործունեության համար Էլի Վիզելին շնորհել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազատության շքանշան, Կոնգրեսի ոսկե մեդալ, Ազգային մարդասիրական շքանշան, Ազատության շքանշան ու Ֆրանսիայի Պատվավոր լեգիոնի Մեծ խաչի կոմանդորի շքանշան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս