Հրդեհ է բռնկվել Սոլակ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում (մոտ 70 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:55-ին։ Այրվել են շոգեբաղնիքը՝ սրահով, տանիքի և պատերի փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 47 քմ) և էլեկտրական համակարգը։

