Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ

Իրանական բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի ընդունել Հորմուզի նեղուցի նոր իրողությունները՝ ընդգծելով Իրանի կողմից ռազմավարական կարևորություն ունեցող այս ջրային ուղում հաստատված կարգերի անշրջելիությունը, հայտնում է Press TV-ն։

Բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան, շաբաթ օրը Թեհրանում հավաքվածների առջև ելույթ ունենալով, հայտարարել է, որ իրանական զինված ուժերը հաստատակամ կմնան մինչև Հորմուզի նեղուցում նոր կանոնների լիակատար հաստատումը։

Մեկնաբանելով տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունները՝ գեներալը նախազգուշացրել է, որ եթե անտեսվեն Հորմուզի նեղուցի նոր իրողությունները, ագրեսորը կկրի զգալիորեն ավելի մեծ կորուստներ, քան նախկինում։

Նրա համոզմամբ,իրանական զինված ուժերն ունեն անհրաժեշտ մոտիվացիա և վճռականություն՝ նման գործողություններին հակազդելու համար։

Աքրամինիանը նաև հայտարարել է կյանքը հանուն երկրի ու նրա պետական կարգի պաշտպանության իրանցի զինծառայողների պատրաստակամության մասին։

Նրա վկայությամբ, չնայած հակառակորդի բազմաշերտ պաշտպանական համակարգին, իրանցի զինվորականները պահպանել են բարձր մարտական ոգին, շարունակել են մնալ հրթիռային և անօդաչու համալիրների մոտ և իրականացրել արդյունավետ գործողություններ։

Գեներալը նաև նշել է Իրանի բնակիչների մասնակցությունը գիշերային զանգվածային միջոցառումներին։ Ըստ նրա, բնակչության ակտիվությունը ոչ միայն ամրապնդել է զինծառայողների մարտական ոգին, այլև զգալիորեն բարձրացրել է «մինչև վերջին շունչը» երկիրը պաշտպանելու նրանց պատասխանատվության զգացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31