Բաժիններ՝

Փրկարարները հայտնաբերել են Իրկուտսկում կործանված «Իլ-76»-ի սև արկղը

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանված «Իլ-76» ինքնաթիռի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մարմնամասեր և ինքնաթիռի «սև արկղը»:

Դատելով նրանից, թե որքան շատ է վնասվել ինքնաթիռը, դրանում գտնվող բոլոր՝ 10 մարդիկ զոհվել են:

«Իլ-76»-ը զբաղվում էր մարզում անտառների հրդեհաշիջման աշխատանքներով, երբ ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժ. 06:30-ին, կապի դուրս չէր եկել:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Ռիբնի Ույան բնակավայրի մերձակայքում:
ՌԴ ԱԻՆ-ից հաղորդել են, որ «Իլ-76»-ն ամբողջությամբ այրվել է, անվնաս է մնացել միայն պոչի հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս