Բաժիններ՝

Հորդառատ անձրևները Հնդկաստանում խլել են 34 մարդու կյանք

Նվազագույնը 34 մարդ է մահացել, ևս 39-ը համարվում է անհետ կորած Հնդկաստանի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնել է Ուտտարակխանդ նահանգի ոստիկանությունը, տեղեկացնում է korrespondent.net-ը:

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ վերջին 48 ժամում նահանգի 6 շրջաններում ավելի քան 100 մմ տեղումների հետևանքով առաջացած սողանքները ավերել են ավելի քան 60 տուն, որոնց փլատակների տակ է մնացել ավելի քան 100 մարդ:

Սատկել են նաև ընտանիք կենդանիներ: Դեռևս հաջողվել է ցեխից դուրս բերել 34 մարդու:
Փրկարարական աշխատանքները դժվարացնում են չդադարող անձրևները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս