Ի՞նչ գիտեմ և ի՞նչ չգիտեմ NVIDIA-ի և Firebird AI գործարանի մասին. Գոռ Մադոյան

Հրապարակախոս, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը գրում է.

«Երեկվանից հիացական գրառումներ եմ կարդում NVIDIA-ի ու Firebird AI գործարանի մասին:

Ինձ ահավոր դուր ա գալիս ամերիկյան ներդրումների միտքը Հայաստանում: Ահավոր գոհ եմ որ Nvidia չիպերին արտահանման լիցենզիա են տվել Հայաստանին:

Գիտեմ որ զարգացող երկրների համար, որ ունեն էժան հող ու էներգիա, այդ մոդելը գրավիչ ա, վաղուց գործում ա նաև լատինական Ամերիկայում:

Գիտեմ նաև որ հայկական բանկերն ու կենսաթոշակային ֆոնդերը առաջին փուլի համար 300 մլն դոլար են ներդրել:

Գիտեմ որ հայակական կենսաթոշակային ֆոնդերի օրենքն են փոխել, որ այդ փողը կարողանան ներդնեն պրոեկտի մեջ ու լավ կլինի պրոեկտը հաջողի որ ավելի բարեկեցիկ ծերություն ունենանք:

Գիտեմ, որ խոստացվել է 4 մլրդ դոլարի արտաքին ներդրում:

Գիտեմ նաև որ կառավարությունը խոստացել է 25 մլն դոլարի հաշվարկային հզորություններ գնի (քանի տարի և այլն, տեղյակ չեմ)։

Ի՞նչ չգիտեմ․

Ո՞վ կամ ովքե՞ր են ներդնելու այդ 4 մլրդ դոլարը: Որոնք են դրանց ժամկետները:

Ե՞րբ է ընկերությունը ամբողջ ծավալով աշխատելու:

Որո՞նք են լինելու շուկաները, ովքեր են լինելու ծառայության գնորդները:

Որո՞նք են ՀՀ տնտեսական շահի ուղղությունները:

Որո՞նք են ՀՀ էկոլոգիական ռիսկերը:

Որո՞նք են լինելու հիմնական եկամտային հոդվածները` օրինակ հոսանքի վաճառք, աշխատատեղեր, գործարքների հարկում և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31