
Լավրովն ու Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ, ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: «Հատուկ ուշադրություն է հատկացվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Մինսկի պայմանավորվածությունների կատարման «նորմանդական ձեւաչափին»:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջմղման հեռանկարներին` հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով Գերմանիայի ԱԳ նախարարի` Երևան և Բաքու այցերի արդյունքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արտգործնախարարները նաեւ խոսել են ռուս-գերմանական հարաբերությունների մասին: