Հռոմի Պապը դատապարտել է Բանգլադեշի ահաբեկչությունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դատապարտել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
«Խորապես վշտացած եմ Դաքքայում անմեղ զոհերի նկատմամբ կիրառված անիմաստ բռնության փաստի առնչությամբ և ամբողջ սրտով իմ ցավակցություններն եմ հայտնում ու դատապարտում այն բարբարոսական գործողությունները, որոնք վիրավորական են Աստծու և մարդկության համար»,- իր հայտարարության մեջ ասել է Պապը:
ԻՊ գրոհայինները հուլիսի 1ին հարձակվել են դիվանագիտական թաղամասում գտնվող ռեստորանի վրա, որը մեծ հեղինակություն է վայելում օտարերկրացիների շրջանում: Ահաբեկիչները կրակ են բացել ռեստորանում, ինչի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, 20 օտարերկրացի, շուրջ 40 մարդ վիրավորվել է: Հաջորդ առավոտ Բանգլադեշի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել, որի շրջանակում 6 գրոհայինները ոչնչացվել են: Ոստիկանությանը հաջողվել է ազատ արձակել 13 գերու, այդ թվում և Ճապոնիայի մեկ ու Շրի Լանկայի երկու քաղաքացու: