![](/banners/BeFunky-design.jpg)
Լոնդոնում Brexit-ի դեմ երթին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/2_640x421.jpg)
Տասնյակ հազարավոր լոնդոնցիներ են երեկ հավաքվել քաղաքի կենտրոնում՝ բողոքելով Եվրամիությունից դուրս գալու դեմ: Հունիսի 23-ից հետո անցկացված ամենախոշոր բողոքի ցույցի մասնակիցները հույս ունեն ազդել խորհրդարանի վրա, որպեսզի կանխեն երկրի դուրս գալը միությունից, հայտնում է BBC-ն:
«Երթ հանուն Եվրոպայի» (March For Europe) ակցիայի մասնակիցները հավաքվել էին Հայդ-պարկի սահմանի մոտ և երեք կիլոմետրանոց երթով անցել երկրի կառավարության շենքից մինչև խորհրդարանի շենքն ընկած հատվածը:
Խաղաղ երթն ավարտվել է խորհրդարանի շենքի մոտ՝ համերգով: Կազմակերպիչների գնահատականի համաձայն՝ երթին մասնակցել է մինչև 50 հազար մարդ:
Լոնդոնի բնակիչների մեծ մասը քվեարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ: