Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի նավթային պահեստներից մեկի տարածքում
Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել մեծաթիվ հրշեջ-փրկարարներ։
Հրդեհաշիջման աշխատանքները ներկայումս շարունակվում են։
Տուժածների մասին տեղեկատվություն այս պահին չ հաղորդվում։

