Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Նրան դիմավորել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է:
«Պրակտիկ տեսանկյունից ես բազմաթիվ հնարավորություններ չեմ տեսնում ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման համար մոտ ապագայում, մոտակա մի քանի տարում, իսկ գուցե՝ ավելի շատ»,- հայտարարել է Լյուտը:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ռազմաբազայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների երիտասարդ օդաչուները թռիչքային մարտավարական վարժանքներին պատրաստվելու շրջանակներում առաջին անգամ գործնական թռիչքներ են սկսել բարձրլեռնային շրջաններում:
«Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ին առնթեր եվրոպական հարցերով պետական քարտուղար Առլեմ Դեզիրը ապրիլի 26-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է Բաքվում Ֆրանսիայի դեսպանությունը:
Թուրքիայի պահանջներն ու դիրքորոշումը խոչընդոտում են Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելությանը, որը պայքարում է Եվրամիության երկրներ ապօրինաբար ներգաղթյալներ տեղափոխող մաքսանենգների դեմ:
Մի շարք միջազգային եւ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստեղծված «Սպորտը հանուն մարդու իրավունքների» արշավը ապրիլի 21-ին կոչով դիմել է աշխարհում հայտնի երգիչներ Փերիլ Ուիլյամսին, Քրիս Բրաունին եւ Էնրիկե Իգլեսիասին չեղարկել Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցումների օրերին ծրագրած համերգները:
Ինչպես հայտնում է Reuters-ը, մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Բաղդադի հարավ-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկում:
Ադրբեջանական պատվիրակությանը, որն ուղևորվել էր Թբիլիսի՝ ապրիլի ապրիլի 23-ին Վրաստանում Հայաստանի դեսպանության առաջ ցույց անելու նպատակով, չեն թողել մուտք գործել Վրաստան, հայտնում է Haqqin.az-ը:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին ահաբեկչություն իրականացրած մահապարտ ահաբեկիչների նպատակը եղել են կոնկրետ չվերթերի ուղևորները, որոնք ուղևորվում էին Ռուսաստան, Իսրայել և ԱՄՆ, գրում է La Derniere Heure-ը:
Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։
Նոր կանոնները, որոնց համաձայն Facebook, Snapchat եւ Twitter սոցիալական ցանցերից օգտվելիս Եվրամիությունում 16-ից ցածր տարիքի դեռահասների համար կպահանջվի ծնողների համաձայնությունը, ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոն 2016թ. ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր:
«Այսպես կոչված՝ «սառեցված հակամարտությունը» պետք է կարգավորվի: Այն չի կարող լուծվել Գերմանիայի և հնարավոր չէ լուծել դրսի միջամտությամբ: Կարծում եմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր է խաղում այս հարցում: Այս տարի Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում, քանի որ մեր երկիրը համանախագահում է ԵԱՀԿ-ում: Մենք կօգտագործենք մեր դիրքը նպաստելու հակամարտության լուծմանը»,-նշեց պատգամավորը:
Բրյուսելի օդանավակայանում մեկ ամիս առաջ ահաբեկչական գործողություն կատարած մահապարտ-ահաբեկիչները գործել են որոշակի միտումով. որպես թիրախներ նրանք ընտրել են Իսրայել, Ռուսաստան եւ ԱՄՆ մեկնող ուղեւորներին;
«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով՝ Թուրքիայի ղեկավարների շուրթերից հնչող տեսակետներն անընդունելի են մեկ պատճառով, դրանք պատերազմի կոչեր էին, դրանք կոչեր էին լուծել հակամարտությունը ռազմական եղանակներով:
Նրա խոսքով, Ռուսաստանը, որպես եռանախագահների անդամ երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի կողմերին աջակցի կատարել այն վստահության ու անվտանգության միջոցները, որոնք հաստատվել է 2011 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթով:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բրիտանական Daily Telegraph թերթի համար գրած իր սյունակում նկարագրել է Եվրամիության կազմում մնալու դեպքում Մեծ Բրիտանիայի առավելությունները, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական Մեթյու Բրյազան, անդրադարձել է օրերս ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի համագործակցության կարգավորման հարցով բանաձևի ընդունմանը, հայտնում է Trend-ը:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական “Euro Ombudsman” պարբերականն իր հերթական համարում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ ԼՂՀ խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին միջանկյալ զեկույցը:
«Մենք շարունակում ենք աջակցել ՄԱԿ-ի գործընթացը ու դեռեւս հավատում, որ դա է առաջ գնալու ուղին, ամենալավ ուղին։ Ինչպես գիտեք, Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ուորլիքը տարածաշրջան է այցելել ռուս եւ ֆրանսիացի իր պաշտոնակիցների հետ, ու հստակեցրել մեկ անգամ եւս, որ մենք ցանկանում ենք, որ կողմերն անմիջապես վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»։
Եվրաﬕությունը պարտավոր է մշակել ﬕասնական և հետևողական ﬕգրացիոն քաղաքականություն՝ խիստ հսկողություն սահմանելով իր արտաքին սահմանների նկատմամբ, միաժամանակ, չպետք է իր անվտանգության բանալին տա այլ երկրների, առաջին հերթին՝ Թուրքիայի ձեռքը:
«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին transparancy.az-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ՊՆ-ը կորուստները թաքցնում է` նրանց թիվը սպասվածից մի քանի անգամ մեծ լինելու պատճառով:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, «Երիտասարդ դիվանագետների ուսուցման միջազգային ծրագրի» շրջանակում հանդիպելով թուրք երիտասարդ դիվանագետների հետ, հայտարարել է, թե «անընդունելի է Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան»:
Արփինե Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ կողմերի հետ ընթացող հանդիպումների ընթացքը:
«Շնորհակություն բոլորին, ովքեր պահում են այդ հիշողությունը և անում ամեն ինչ, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չմոռացվի: Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի»: Լավրովը Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում ջրեց 2007թ. իր տնկած եղևնին:
Այսօր «Ավրորա» մրցանակը հրապարակվեցին The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից եւ Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4,600 հարցվողները ներկայիս եւ առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, իսկ ապա՝ հարկադիր միգրացիան։
Ո՞ւմ նկատի ուներ Իլհամ Ալիևը՝ նախազգուշացնելով աշխարհում լուրջ սպառնալիքներից մեկի՝ իսլամատյացության» մասին։ Գուցե Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի հերոսական օդաչուների՞ն, որոնք կոտրեցին մահացու այն սպառնալիքը, որը բխում էր ԻԼԻՊ-ից իսլամական աշխարհի համար։ Գուցե Ի.Ալիևը նկատի ունի Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա՞ն ԱՄՆ գլխավորությամբ, որի մեջ մտնում են նաև մուսուլմանական պետություններ, մասնավորապես՝ Բահրեյնը, Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Թուրքիան։ Ուրեմն, ո՞ւմ դեմ է գործում Ի.Ալիևը…
ՀԱՊԿ-ի հավաքական ուժերն ի վիճակի են մեկ օրվա ընթացքում արձագանքել կազմակերպության անդամների սահմաններին սպառնացող ցանկացած վտանգի: