Բաժիններ՝

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։

ՆԳՆ կիբեռոստիկանությունից տեղեկացնում են, որ կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

Կիբեռոստիկանությունից հորդորում են՝ չանցնել կասկածելի հղումներով, չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը, մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31