Թաիլանդում խաղի ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստ է զոհվել

Թաիլանդական «Յալա» ակումբի ֆուտբոլիստ Սոֆվան Ավաեն մահացել է հանդիպման ընթացքում կայծակի հարվածից: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

​Ակումբը հաստատել է նորեկ Սոֆվան Ավաեի մահը օգոստոսի 4-ին Սունգայկոլոկում կայացած FA Go-Lok գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Ֆուտբոլիստը ստացել էր ծանր վնասվածքներ և ավելի ուշ մահացել հիվանդանոցում։ Նշվում է, որ կայծակի հարվածից տուժել է ևս երկու խաղացող։

​«Յալա» ակումբը ցավակցություն է հայտնել Ավաեի ընտանիքին ողբերգական պատահարի կապակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31