Ռուսաստանը պատրաստվում է նավթի սրընթաց գնանկմանը
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը բավական հավանական է համարում մոտակա մի քանի տարիներին նավթի 1 բարելի գինը 30 դոլարի սահմաններում գտնվելը։
Նման հոռետեսական կանխատեսումներով է հանդես եկել ՌԴ ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը Fitch վարկանշային գործակալության ամենամյա համաժողովում։ Այս մասին հայտնում է Rambler News Service-ը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ 2017-2019թթ. բյուջեի նախագիծը կազմված է՝ նավթի 1 բարելի գինը հաշվարկելով 40 դոլարի սահմաններում։
Նրա խոսքով՝ դա կօգնի հեշտորեն ադապտացվել սթրեսային սցենարին։
Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2016թ. հունվար-հուլիսին ռուսական նավթի արտահանումից առաջացած եկամուտը նվազել է 30 տոկոսով՝ մինչև 39,4 մլրդ դոլար՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի 56,2 մլրդ դոլարի հետ։