Բաժիններ՝

Ֆրանսիան կարող է դուրս գալ Եվրամիությունից

«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայում ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման պատրաստակամության մասին։

Այս մասին նա ասել է Եվրամիության վիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթի քննարկման ժամանակ, տեղեկացնում է TASS-ը։

«Ժողովրդավարության չափանիշներին համապատասխան՝ հանրահավաքը լավագույն գործիքն է։ Վերջին տարիների ընթացքում ես ասում էի, որ մտադիր եմ կազմակերպել հանրաքվե, որպեսզի ֆրանսիացիները կարողանան իրենց կարծիքը հայտնել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ»,- հայտարարել է Լե Պենը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստ է երկրի նախագահ ընտրվելու դեպքում կազմակերպել ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե։

Նա կոշտ քննադատության է ենթարկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունը՝ ընդգծելով, թե ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի՝ դաշինքից դուրս գալուց հետո «բոլոր բարդ հարցերին շարունակում է պատասխան տալ, թե միությանն «ավելի շատ Եվրոպա» է անհրաժեշտ»։

«Ազգերին թողեք ազատ լինելու իրավունք։ Թողեք նրանց հնարավորություն համագործակցել այն մակարդակով, որով ցանկանում են»,- հայտարարել է Լե Պենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս