Բաժիններ՝

Ամերիկացիները չեն հավատացել Քլինթոնի թոքաբորբին. Times

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին պաշտոնական հայտարարությանը չի գոհացրել ամերիկացիներին։ Այս մասին գրում է Times-ը՝ հղում կատարելով YouGov հետազոտական ընկերության տվյալներին։

Այսպես, հարցմանը մասնակցած ԱՄՆ քաղաքացիների 46 տոկոսը չի հավատացել Քլինթոնի նախընտրական շտաբի հայտարարությանը, թե նա տառապում է թոքաբորբով, իսկ նրա ինքնազգացողության վատացման պատճառը անցած կիրակի դարձել է «արևահարությունը»։

Հարցման ևս 9 մասնակից պատասխանել են, որ չեն կողմնորոշվել այդ հաշվով։
Թերթը նշում է, որ հարցումը ցուցադրում է վստահության պակասը, որը կա 68-ամյա Քլինթոնի նախագահական քարոզարշավի նկատմամբ։

Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել էր Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Ավելի ուշ հայտարարվել էր, որ նրա մոտ թոքաբորբ է հայտարարվել։ Նրա նախընտրական արշավը Կալիֆոռնիայում չեղյալ էր հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս