Լիբիայում արտակարգ դրություն է. երկրի հիմնական նավթային նավահանգիստները հայտնվել են զինվորականների վերահսկողության ներքո
ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆաիզ Սարաջը արտակարգ նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը գրավել են երկրի նավթային տերմինալները, հայտնում է AFP-ն։
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին դադարեցնել սադրիչ գործողությունները և անհապաղ նստել բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու մեխանիզմները, որոնք մեզ թույլ կտան դուրս գալ ճգնաժամից և վերջ դնել հակամարտությանը»,- Սարաջի խոսքերը մեջբերումգործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լիբիական բանակը՝Խալիֆա Խաֆտարի հրամանատարությամբ, ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել երկրի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող նավահանգիստները։
Իր հերթին, Լիբիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Կոբլերը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել է, թե Լիբիայի նավթային տերմինալների գրավումը կարող է երկիրը զրկել իր հիմնական եկամուտից։