Թուրքիան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները

Անկարան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները և պաշտպանում է ծովային ավազանում լարվածությունը նվազեցնելու և նավարկության անվտանգությունն ապահովելու միջոցառումները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Սև ծովի անվտանգությունը սպառնալիքի տակ է։ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա նոր հարձակումները, բացի ռազմական գործողություններից, ստեղծում են մի շարք ռիսկեր, որոնք սպառնում են պատերազմը նոր մակարդակի հասցնել։ Թուրքական քաղաքացիական նավերի վրա հարձակումները անընդունելի են։ Մենք դա շատ լուրջ ենք ընդունում և ուշադիր կհետևենք մեր քաղաքացիական նավերի և նավաստիների հետ կապված իրավիճակին», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31