ՌԴ-ի էմբարգոյի պատճառով ԵՄ-ն եվրոպացի ֆերմերներին 1 մլրդ եվրո է հատկացրել
Եվրամիությունն արդեն 1 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպացի ֆերմերներին Ռուսաստանի պարենային էմբարգոյի պատճառով, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ ներկայացնելով ԵՄ վիճակը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել մինչև 2017թ․դեկտեմբերի 31-ը երկարաձգել պատժամիջոցները, որոնք սահմանվել են ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների։
Հունիսի 16-ին ԵՄ խորհուրդը ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2017թ․հունիսի 23-ը։