Բաժիններ՝

ԱՄՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Գյուլենի արտահանձնման հարցին. արդարադատության նախարարություն

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի հարցմանը՝ կապված իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Փիթեր Քարը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ին հարցում է ուղարկել Գյուլենին կալանավորելու վերաբերյալ։

«Անցկացվող քաղաքականության շրջանակում արդարադատության նախարարությունը չի մեկնաբանում կոնկրետ հարցումները, սակայն կարող եմ միայն ասել, որ մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել Թուրքիայի կառավարության բոլոր հարցումներին»,- RIA Novosti-ն մեջբերում է Քարի խոսքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս