Լոնդոնի ու Նյու Յորքի էլեկտրոնային աճուրդի ընթացքում համաշխարհային բորսաներում նավթի համաշխարհային գները վերսկսել են անկումը, այդ մասին վկայում են առևտրի տվյալները:
Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 14-ի ժամը 22.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1988 թ. ծնված Ջ. Ն.-ը տանից դուրս է եկել դեպի Գեղաձոր գյուղ և և տեղ չի հասել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ում 73 տարեկան հասակում մահացել է Ռենե Անժելիլը՝ կանադացի երգչուհի Սելին Դիոնի մենեջերն ու ամուսինը, ասվում է երգչուհու Facebook-ի էջում:
Բավարական Լանդսխուտ օկրուգի ղեկավար Պետեր Դրայերը, դժգոհ փախստականների նկատմամբ Գերմանիայի դաշնային կառավարության քաղաքականությունից, սիրիացի փախստականներով լի ավտոբուսն ուղարկել է ուղիղ Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր: Այս մասին հայտնում է BBC-ն:
Անցած տարի աշխարհում սպանվել է 7 հազար քրիստոնյա, հայտարարում են Open Doors կազմակերպության իրավապաշտպանները: Ցուցանիշը գրեթե 3 հազարով գերազանցում է 2014 թվականի նմանատիպ ցուցանիշը: Բացի այդ՝ 2015-ին ավերվել կամ վնասվել է գրեթե 2300 քրիստոնեական եկեղեցի:
Լեգենդար երգիչ Դևիդ Բոուին գաղտնի դիակիզել են Նյու Յորքում ընտանիքի ու ընկերների բացակայությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրին:
Ներգաղթյալների մտածողության ոճն ու սոցիալական արժեքները փոխվում են ու հարմարվում հասարակության արժեքներին մեկ սերնդի ընթացքում, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLоS ONE ամսագրում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է 70 միլիոն դոլար հատկացնել հատուկ պետական հիմնադրամից, որն ստեղծվել է փախստականներին օգնության տրամադրման համար, հայտնում է Reuters-ը:
Բրազիլիայում 28-ամյա ֆոտոմոդելը մահացել է պլաստիկ վիրահատության ժամանակ: Երկրում խոշորագույն գեղեցկության մրցույթի հաղթողը որոշել էր դիմել ֆիլլերների օգնությանը:
Կիևում գրիպի պատճառով հունվարի 16-ից կարանտին է սահմանվում: Այս մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին, որը պատասխանատու էր մահապարտների ու մի շարք զինյալների պատրաստման համար, հայտնում է RIA Novosti-ն:
Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները, որը կբացվի շվեյցարական Դավոսում հունվարի 20-ին, հրապարակել են զեկույց 2016 թվականի գլոբալ տնտեսության ռիսկերի մասին: Զեկույցը նախապատրաստվել է ֆորումի 750 մասնակիցների հարցման արդյունքների հիման վրա, հայտնում է gazeta.ru-ն:
Նվազագույնը 25 մարդ է խոզի գրիպի զոհ դարձել Ուկրաինայում՝ հիվանդացության սեզոնն սկսվելուց ի վեր, հայտնում է Reuters-ը:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավելանում է զոհերի թիվը: Նվազագույնը 17 մարդ է սպանվել ահաբեկչության հետևանքով, ներառյալ՝ 5 զինյալ, 5 ոստիկան ու 7 քաղաքացիական անձ, հայտնում է korrespondent.net-ը:
Ֆրանսիան կրճատել է զբոսաշրջային այցագրերի (վիզաների) տրամադրման ժամկետները 5 երկրի քաղաքացիների համար՝ մինչև 2 օր: Վիզաներն արագ կերպով կտրամադրվեն հայերին, վրացիներին, թուրքերին, վիետնամցիներին ու ինդոնեզացիներին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Լոնդոնի ոստիկանությունը մտադիր է ուժեղացնել պարեկությունը ևս մի քանի հարյուր զինված աշխատակիցներով, ինչը, ղեկավարության կարծիքով, թույլ կտա արդյունավետորեն հակազդել ահաբեկչական սպառնալիքին:
Ուկրաինայում նվազագույնը 1 ամսում խոզի գրիպից մահացել է 19 մարդ: Ավելանում է նման ախտանիշներով հիվանդ մարդկանց թիվը, հայտնում է Vesti.ru-ն:
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հոսպիտալացվել է կրծքավանդակի ցավերի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ Գերմանիայում բարձր է Փարիզի ահաբեկչությունների սցենարով հարձակումների հավանականությունը, հայտնում է գերմանական Bild-ը:
Թուրքիայի ահաբեկչություններից հետո Ֆրանսիան «ճգնաժամային շտաբներ» ու «թեժ գծեր» է բացել Ստամբուլում ու Փարիզում: Այս մասին «Ուկրինֆորմին» հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 4 մարդու, ովքեր կարող են առնչություն ունենալ ահաբեկչությունների կազմակերպմանը, որոնք այսօր տեղի են ունեցել երկրի մայրաքաղաք Ջակարտայում, հայտնում է Reuters-ը:
Նվազագույնը 4 մարդ է զոհվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
ԵՄ երկրների միջև փախստականների բաշխման ծրագրի շրջանակում Լեհաստան կարող է գնալ Վարշավայի կողմից գրանցված 7 հազար անձանցից առավելագույնը 400-ը:
Ողջ աշխարհում փախստականների թիվը 2015թ. հասել է 244 միլիոն մարդու, ինչը 41 տոկոսով ավելի է 2000 թվականի համեմատ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է երեկ, հայտնում է korrespondent.net-ը:
Պրիբիլովսկին «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի համահեղինակներից էր:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է պատրաստակամության մասին՝ վերականգնել «նորմալ հարաբերություններ» Եվրամիության երկրների հետ: Այս մասին նա հայտարարել է Գայդարովյան ֆորումի շրջանակներում, հայտնում է Gazeta.ru-ն:
Ուկրաինան ԱՄՆ-ից 2016 թվականի ընթացքում բանակի զարգացման նպատակով ակնկալում է 300 միլիոն դոլարի օգնություն:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությանը ընդլայնել ռուսական ապրանքների ցանկը, որոնք Ուկրաինայում արգելքի տակ են հայտնվելու:
Ինչպես «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի պետական սանիտարական ծառայության ղեկավար Ելենա Ֆենյուկը, երկրում գրիպի ժամանակ մահացու դեպքերի պատճառը պատվաստումից հրաժարվելն է, հայտնում է korrespondent.net-ը:
Իրանն ազատ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու մոտորանավերի նավաստիներին, ովքեր կալանավորվել էին նախօրեին Իրանի տարածքային ջրեր մուտք գործելիս: Այս մասին ասվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հաղորդագրության մեջ: