Բաժիններ՝

«Ավակովի դեմ մեղադրանքները շինծու են». Ուկրաինայի գլխավոր դատախազություն

Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մեղադրանքները չեն հաստատվել։ Արսեն Ավակովը կմնա իր պաշտոնին։

«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մեղադրանքները չեն հաստատվել և կարող են մեկնաբանվել որպես երևակայության արդյունք, որը չի կարող հիմք հանդիսանալ նախարարի հետապնդման համար»,- այսօր հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը։
Նրա խոսքով՝ Ավակովի դեմ քրեական գործը բացվել էր Կոռուպցիայի հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի դիմումի հիման վրա։

Սարգանը նշել է, որ գործի բացումը չի վկայում Ուկրաինայի իրավապահ կառույցների միջև տարաձայնությունների մասին։

«Հակաիրավական գործունեության մեղադրանքները չեն հաստատվել, քրեական գործ չի հարուցվի»,- «Կոմերսանտին» հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունում աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930