ՍԴ-ն TRIPP-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության։
Դատաքննությունը կսկսվի 2026 թվականի սեպտեմբերի 15-ին, կանցկացվի գրավոր ընթացակարգով։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:
Եթե բարձր դատարանը միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

