
«ԵՄ երկրներին անհրաժեշտ է ստեղծել միասնական ռազմական շտաբ»․ Յունկեր

Եվրամիության երկրներին անհրաժեշտ է ստեղծել միասնական ռազմական շտաբ։ Ինչպես տեղեկացնում է ABC News-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։
Նա հայտնել է, որ կազմակերպության գործունեությունը պետք է ուղղված լինի միասնական զինված ուժերի ստեղծմանը։
«Եվրամիության երկրները պետք է ուժեղ լինեն ռազմական տեսանկյունից։ ԵՄ-ն պետք է իր գործողությունները կոորդինացնի ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է նա։